«Հայաստանը ես»-ը դիմել է կառավարությանը
Նաիրի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Առաջարկ – պահանջ 1
Սիրելի հայրենակիցներ, գյուղատնտեսներ, ֆերմերներ
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ» նախաձեռնության առաջին առաջարկը պաշտոնական նամակով ուղարկեցինք Կառավարությանը, լիազոր գերատեսչություններին և ԱԺ մշտական հանձնաժողովներին։
Առաջարկը վերաբերվում է գյուղատնտեսության ոլորտի բազմաթիվ խնդիրներից մեկի կարգավորմանը՝
Շահութահարկի արտոնության տրամադրմանը մինչև 2040 թվականը։
Խնդրի լուծումը նպաստելու է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանը, սննդի արդյունաբերության զարգացմանը։
Խնդրի չկարգավորումը հանգեցնելու է գյուղատնտեսական մթերքների և սննդի արդյունաբերական արտադրանքի գնաճի, գյուղմթերքի տեղական արտադրության կրճատման, գյուղմթերքի ներկրման ծավալների ավելացման, սննդի արդյունաբերության կրճատման և նշված ոլորտներում աշխատատեղերի կրճատման։
Խնդրում ենք, մեր հետ միասին պահանջատեր լինեք նաև դուք, ինչը պարտադրելու է իշխանության ներկայացուցիչներին, որպեսզի աշխատեն ի նպաստ Հայաստանի հանրապետության և խնդրո առարկա հարցին տան դրական լուծում։