Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
Socity

Bahamut հիմնադրամը կտրամադրի 50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար

Օրերս  Հայաստանի բլոկչեյն էմբասիում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և  «Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ  Արամ Ջիվանյանը համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել են «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի մանրամասները։ Մրցույթն այս տարի իրականացվելու է «Ֆասթ Մեդիա» և «Բահամուտ» հիմնադրամի  հետ գործակցությամբ։

Ծրագրով նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ իրենց նախագծերն իրականացնելու համար։ Մրցույթի նախնական փուլը հաղթահարած նախագծերը կդիտարկվեն ժյուրիի կողմից, ինչին կհաջորդի հաղթողների ընտրման փուլը։ Ծրագրի մրցանակային ֆոնդը 290 մլն ՀՀ դրամ է, որը կբաշխվի հաղթող ընկերությունների միջև, յուրաքանչյուրին՝ մինչև 10 մլն դրամ։ Ավելին, հաղթողներից լավագույնները կստանան հավելյալ՝ 50 մլն ՀՀ դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ, «Բահամուտ» հիմնադրամի կողմից։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել էոր նախագիծը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքների ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմանը, արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը։ Վերջինս նաև ընդգծել է, որ ծրագրերի ընտրության ժամանակ ընկերություններին չեն սահմանափակելու կոնկրետ պրոդուկտի կամ գաղափարի շուրջ, քանի որ շուկան ինքն է թելադրում, թե այս տարի կամ առհասարակ ինչ պահանջարկ կլինի դաշտում․ «Ամենակարևորն այն է, որ այդտեղ պետք է  լինի իննովացիա և մրցակցային տարբերություններ։ Մենք ուզում ենք տեսնել, թե ինչ գաղափարներ և ինչ պրոյեկտներ գոյություն ունեն», - ասել է նա։

«Ֆասթ Մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը,  անդրադառնալով նախագծի հեռուստատեսային տարբերակի առաձնահատկություններին, նշել է, որ նախատեսված է նկարահանել 12 հաղորդում, որոնց ընթացքում  ներկայացվելու են կադրից դուրս մնացած ուշագրավ դրվագները․ «Դետալային աշխատանք է տարվելու ամեն մասնակցի հետ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա լավագույնս ներկայանալ», - ընդգծել է նա։

«Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանի խոսքով շեշտը դրվելու է բոլոր ստարտափերին առավելագույնս օգտակար լինելու վրա․  «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ այս գործակցությունն սկիզբ է դնում Web3-ում նոր մշակույթի զարգացմանը։ Բահամուտի մոտեցումը լինելու է մասնակից ընկերությունների մեջ գտնել ամենամեծ ներդրման ներուժ ունեցողներին և տրամադրել ոչ միայն դրամաշնորհ, այլև գործընկերային հարաբերություններ ստեղծել, ներդրումներ կատարել այդ ընկերությունում», - ասել է նա։

Bahamut հիմնադրամի մասին

«Բահամուտ» հիմնադրամը քայլում է  նորարություններին համընթաց՝ առաջարկելով աջակցություն և ֆինանսավորում բոլոր այն նախագծերին, որոնք հարթակ են բերում նոր գաղափարներ, ստեղծում կայուն արժեքներ և Web3-ի աշխարհ ներգրավում նոր օգտատերերի։ Հիմնադրամը տրամադրում է աջակցություն գալիք սերունդներին՝ ընձեռելով սովորելու և նորը ստեղծելու բազում հնարավորություններ։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։