Նորանշանակ պաշտոնյան 5 միլիոն դրամից ավելի փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԴԱՀԿ ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի բաժանմունքի պետ Խորեն Հայրապետյանը, ով հուլիսի մեկին է զբաղեցրել այս պաշտոնը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայրապետյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ մեկ բնակարան և մեկ հասարակական նշանակության շինություն: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է 5 միլիոն 500 հազար դրամ փոխառություններ:
Դրամական միջոցներ նա չի հայտարարագրել, իսկ եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 267 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Նշենք, որ արդարադատության մայոր Հայրապետյանը մինչ այս նշանակումը աշխատում էր նույն կառույցում՝ զբաղեցնելով ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիան–Գորիս տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում