Վերքաննիչը նորից բեկանեց Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես և կանխատեսում էին իրավական հանրույթի շատ ներկայացուցիչներ, երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործը ուղարկեց դատարանի այլ կազմով լրացուցիչ քննության:
Այն, որ Չալաբյանի ու նրա փաստաբանական թիմի ներկայացրած վերաքննիչ բողոքն առնվազն մասնակիորեն բավարարվելու էր, մեղմ ասած, անակնկալ չէր: Ավելին, բազմաթիվ իրավաբաններ նշում էին, որ օբյեկտիվ և օրինական որոշումը դա կարող էր լինել: Այստեղ կա հարցի նաև այլ կողմը: Վերաքննիչի կողմից բեկանված վճիռը առաջին ատյանի դատարանում կայացրել էր իշխանության «սրտի դատավոր» Մնացական Մարտիրոսյանը՝ հայտնի Մացոն:
Ընդ որում, ուշագրավ է, որ կոնկրետ Ավետիք Չալաբյանի գործով վերաքննիչ դատարանն արդեն երկրորդ անգամ է բեկանում նրա կայացրած դատավճիռը. առաջինը վերաբերում էր Չալաբյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու որոշմանը, երկրորդը՝ ազատության սահմանափակման մասին որոշմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում