ՌԴ ՊՆ ինքնաթիռն անհետացել է ռադարներից Սոչիից մեկնումից հետո. ԶԼՄ-ներ
ՌԴ պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռն անհետացել է ռադարներից Սոչիից մեկնելուց հետո: Այս մասին TASS-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայություններում:
«Պաշտպանության նախարարության Ту-154-ը մեկնել է Սոչիից և որոշ ժամանակ անց անհետացել է ռադարներից: Ներկայումս կազմակերպվել են դրա որոնումները»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ինքնաթիռում մոտ 100 մարդ կա, «ստույգ թիվը ճշտվում է»:
«Ինքնաթիռը մեկնել է Լաթաքիա, ինչից հետո անհետացել է ռադարների էկրանից»,- ասել է աղբյուրը:
Արտակարգ իրավիճակների ծառայություններում INTERFAX-ի աղբյուրի խոսքով՝ ռադարներից ինքնաթիռն անհետացել է Սև ծովի ռուսական ջրային տարածքի երկնքում մանևր իրականացնելիս:
Նրա խոսքով՝ ինքնաթիռն անհետացել է մեկնումից գործնականում անմիջապես հետո, ենթադրաբար, օդանավակայանից 5-7 կմ հեռու: