Երևանի 28 փողոցների վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևանի 28 փողոցների վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Սա առաջին հերթին քաղաքային միջավայր ստանալու ամենակարևոր կոմպոնենտներից է:
Ծրագիրն իր հերթին նպաստելու է, որ քաղաքը լինի կոկիկ կահավորված:
Փուլ առ փուլ փողոցների ցանկն ավելացնելով՝ մենք Երևան քաղաքում հենասյուններով անցնող լարերն ենք իջեցնելու գետնի տակ: