Աճուրդը շարունակվում է... Տոնավաճառի հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ինչպես և վերջին մի քանի ամիսներին բազմիցս ասել ենք՝ Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը: Նորից բարև զայրացած Ռուսաստան: Առայժմ ցտեսություն գցված Արևմուտք, զբաղվեք ձեր ընտրություններով:
Արցախը ուրացվեց, որպեսզի Արևմուտքի աջակցությամբ Նիկոլը շարունակի իշխանությունից հաճույք ստանալ: Ընթացքի մեջ է Հայաստանի Հանրապետության կենսական շահերի միջազգային աճուրդի հերթական լոտը:
Աճուրդը շարունակվում է... Տոնավաճառի հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է:
Հայ ժողովուրդն էլ մինչև հաջորդ ցավալի կորուստը՝ թող բավարարվի ֆեստիվառներով:
Ցավոք սա ֆելիետոն չէ, այլ մեր երկրում և նրա շուրջը տիրող տխուր իրականությունը