Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG
Economy

Բեկում արևային վահանակների տեխնոլոգիայում. օրգանական մոլեկուլները բարելավում են կայունությունն ու արդյունավետությունը

Արեգակնային բջիջները հատուկ օրգանական մոլեկուլներով պատելը կարող է լինել նոր սերնդի բարձր արդյունավետ և մատչելի արևային մարտկոցների բանալին: Angewandte Chemie ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, նման ծածկույթը կարող է բարելավել սիլիցիումից և պերովսկիտից բաղկացած միաձույլ տանդեմ բջիջների արդյունավետությունը միաժամանակ նվազեցնելով դրանց արժեքը, գրում է ixbt.com-ը։ Դա հնարավոր է դարձել Չոխրալսկու պրոցեսի արդյունքում արտադրված արդյունաբերական, միկրոկառուցվածքային, ստանդարտ սիլիցիումային վաֆլիների օգտագործմամբ:

Տանդեմ արևային բջիջները պատրաստված են երկու տարբեր կիսահաղորդիչներից, որոնք կլանում են տարբեր երկարություն լույսի ալիքներ թույլ տալով ավելի լավ օգտագործել արևային ճառագայթման ամբողջ սպեկտրը և բարձրացնել արևային բջիջների արդյունավետությունը: Խոստումնալից համադրությունը սիլիցիումի, որը կլանում է հիմնականում կարմիր և մերձ ինֆրակարմիր լույսը, և պերովսկիտի, որն արդյունավետ կերպով կլանում է տեսանելի լույսը, համադրությունն է: Միաձույլ տանդեմ բջիջները ստեղծվում են ենթաշերտ երկու տեսակի կիսահաղորդիչներով՝ մեկը մյուսի վրա դրվելով:

Սովորաբար, պերովսկիտ/սիլիցիումային համակարգ ստեղծելու համար օգտագործվում են թանկարժեք սիլիցիումային վաֆլիներ, որոնք արտադրվում են հղկման կամ նանոկառուցվածքային մակերևույթով հալեցման միջոցով: Ավելի էժան այլընտրանքը Չոխրալսկու պրոցեսի արդյունքում արտադրված սիլիցիումային վաֆլիներն են, որոնք մակերեսին ունեն միկրոմետրային մասշտաբի բրգաձև կառուցվածքային տարրեր: Այդ միկրո-հյուսվածքները ապահովում են լույսի ավելի լավ գրավում շնորհիվ հարթ մակերևույթի համեմատ իրենց ցածր արտացոլման: Այնուամենայնիվ, նման վաֆլիները պերովսկիտով ծածկելու գործընթացը հանգեցնում է բյուրեղային ցանցի բազմաթիվ թերությունների առաջացման, ինչը բացասաբար է անդրադառնում բջիջների հատկությունների վրա, բարդացնում է ազատված էլեկտրոնների փոխանցումը: Արդյունքում նվազում է պերովսկիտային շերտի և՛ արդյունավետությունը, և՛ կայունությունը։

Չինացի հետազոտական ​​թիմը, որը գլխավորում է պրոֆեսոր Կայ Յաոն Նանչանգի համալսարանից, Խողովակային ապրանքների գիտահետազոտական ​​ինստիտուտը (Շանսի), Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանը, Ուհանի տեխնոլոգիական համալսարանը և Ֆուդանի համալսարանը (Շանհայ) մշակել են մակերեսային պասիվացման ռազմավարություն, որը հարթեցնում է պերովսկիտային շերտի մակերեսային թերությունները: Կիրառվում է թիոֆենետիլամոնիումի միացությունը տրիֆտորմեթիլ խմբով (CF3-TEA) դինամիկ ցողման միջոցով ձևավորելով շատ համասեռ ծածկույթ նույնիսկ միկրո-հյուսվածքային մակերեսների վրա:

CF3-TEA ծածկույթի բարձր բևեռականությունը և կապող էներգիան արդյունավետորեն թուլացնում են մակերևութային թերությունները ճնշելով ոչ ճառագայթային վերահամակցումը և կարգավորելով էլեկտրոնային մակարդակները, որպեսզի էլեկտրոններն ավելի հեշտությամբ տեղափոխվեն արևային մարտկոցի էլեկտրոնների գրավման շերտ: Մակերևույթի փոփոխումը CF3-TEA-ով թույլ է տալիս պերովսկիտ/սիլիցիումային տանդեմ արևային բջիջները հասցնել շատ բարձր արդյունավետության՝ գրեթե 31 %-ի, և պահպանել մարտկոցների երկարաժամկետ կայունությունը:

Այս հետազոտությունը նոր հնարավորություններ է բացում բարձր արդյունավետ և մատչելի արևային վահանակներ ստեղծելու համար, որոնք կարող են նպաստել վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելի լայն կիրառմանը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]