Որքան գումար է անհրաժեշտ Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում նշելու համար (ֆոտո)
Armlur.am-ը գրում է.
Ամանորի գիշերը Հայաստանում գործող ռեստորանային համալիրները բազմապիսի առաջարկներ են ներկայացնում, գումարները ևս բազմապիսի են` կախված պատվերից, նստելու վայրից, մատուցվող ծառայություններից: Եվ այսպես, Armlur.am-ը ներկայացնում է, թե դեկտեմբերի 31-ի գիշերը որ ժամանցի վայրն ինչ առաջարկներ է ներկայացնում:
ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին փաստացի պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում տոնական համերգի մեկնարկը կլինի ժամը 22:00-ից: Երեկոյի ընթացքում կլինի շոու ծրագիր, ելույթ կունենա «Փարավոն» համույթը, երգիչ Մհերը` քույրիկի հետ, իսկ երեկոյի հյուրը լինելու է երգչուհի Իվետա Մուկուչյանը: Ռետորանային համալիրից մեզ հայտնեցին, որ դեռ սահմանափակ քանակությամբ ազատ տեղեր կան, սրահի 80 տոկոսը գրեթե զբաղված է, իսկ գնային առումով երկու արժեք է գործում` մեկ անձի համար 48 հազար դրամ (անկյունային հատված) կամ 55 հազար դրամ (կենտրոնական հատված):
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին փաստացի պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում մի փոքր ավելի մատչելի տարբերակներ են առկա: Այստեղ Ամանորի գիշերը մուտքն արժե 12 հազար դրամ, որով կարող եք միայն ուկնդրել երաժշտություն. սննդի համար պետք է առանձին վճարել: Այդ օրը ռեստորանում ելույթ կունենան Սպիտակցի Հայկոն, Սարոն, Ապարանցի Դավոն և այլք:
Շարունակությունը` այստեղ