1000 անգամ ավելի հզոր, քան արևային մարտկոցները. կերամիկական էներգիայի աղբյուրը խախտում է ֆիզիկայի օրենքները
Ցյուրիխի ETH փորձագետների թիմին հաջողվել է ստեղծել աննախադեպ ներուժ ունեցող ֆոտոգալվանային կերամիկա: Այն հակասում է ֆիզիկայի օրենքներին լինելով աներևակայելի հզոր, գրում է Ecoticias-ը, գրում է focus.ua-ն։
Ֆոտովոլտային կերամիկաները հազար անգամ ավելի արդյունավետ են, քան ներկայիս սիլիցիումի վրա հիմնված արևային մարտկոցները: Ապացուցված է, որ այդ կերամիկայի յուրահատկությունը և բարձր կատարողական բնութագրերը նրա նանոկառուցվածքն է։ Սարքը բաղկացած է երկու կարևոր բաղադրիչներից. նյութ, որն ունի լույսի լավ կլանման գործակից, և մեկ այլ նյութ, որն ունի լավ էլեկտրական հաղորդունակություն (նույնիսկ ավելի լավ, քան պերովսկիտը և սիլիցիումը): Լույսի կլանման շերտում օգտագործվում են ալյումինի օքսիդ և պերովսկիտ նանոմասնիկներ, քանի որ այդ երկու նյութերն ունեն լույսի կլանման ուշագրավ հատկություններ:
Պերովսկիտները ներկառուցվում են բարձր կայունության ալյումինի օքսիդի մեջ, որն իր հերթին պաշտպանում է դրանք ջերմությունից, խոնավությունից և մեխանիկական վնասներից: Երբ արևի լույսը հարվածում է կերամիկական բջջին, պերովսկիտի նանոմասնիկների էլեկտրոնները գրգռվում են և ցատկում էներգիայի ավելի բարձր մակարդակի: Այդ գրգռված էլեկտրոններն այնուհետ արդյունավետ կերպով հավաքվում են, կուտակվում ալյումինիումի օքսիդի բյուրեղների մեջ և դուրս են բերվում մակերես էլեկտրական հոսանք ստեղծելու համար:
Այս հատուկ կառուցվածքը և հյուսվածքը թույլ է տալիս կերամիկական բջջին հավասարաչափ կուտակել և պահպանել արևից եկող էներգիան վահանակի ողջ մակերեսով և հասնել 1500 °C բարձր կրիտիկական ջերմաստիճանի ամբողջ նյութում: Արևային մարտկոցների նոր տեսակը 1000 անգամ ավելի հզոր է, քան սովորական սիլիցիումային արևային մարտկոցները, քանի որ 1 քառ. մ կերամիկական մարտկոցը կարող է արտադրել նույն քանակությամբ էլեկտրաէներգիա, ինչ 1000 քառ. մ մակերեսով սովորական արևային մարտկոցը:
Հետազոտողները ենթադրում են, որ նոր տեխնոլոգիան կարող է գործնականում անսահմանափակ անվճար էլեկտրաէներգիա մատակարարել տներին և գրասենյակներին: Բացի դա կերամիկան ունի ջրի մոլեկուլները ջրածնի և թթվածնի բաժանելու հատկություն, երբ ենթարկվում է արևի լույսի ազդեցությանը, ինչը հանգեցնում է մաքուր ջրածնային վառելիքի ձևավորման և պահպանման: Մասնագետները չեն կարող բացատրել, թե ինչպես է կերամիկան հասնում նման ջերմաստիճանի։ Ֆոտովոլտային կերամիկայի մեկ այլ հետաքրքիր առանձնահատկությունն էլ այն է, որ դրանք պատրաստված են նույն տարրերից, ինչ սովորական կերամիկան, որն օգտագործվել են հազարավոր տարիներ: Այնուամենայնիվ, նանոկառուցվածքի նոր տեսակը, որն օգտագործել է Ցյուրիխի ETH-ի թիմը, այդ հնագույն նյութը վերածել է հեղափոխական էներգիայի աղբյուրի:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]