Վաշինգտոնում ՌԴ առևտրային ներկայացուցչությունում խուզարկություններ են իրականացվել
Խուզարկություններ են սկսվել Վաշինգտոնում ՌԴ առևտրային ներկայացուցչությունում: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը:
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները մտադիր են սեպտեմբերի 2-ին խուզարկություն իրականացնել Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում, ինչպես նաև դիվանագիտական առաքելության աշխատակիցների բնակարաններում: ԱՄՆ Պետքարտուղարությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը:
Ինչպես հայտնի էր դարձել նախօրեին, Պետքարտուղարությունը պահանջել էր փակել Սան Ֆրանցիսկոյի ռուսական հյուպատոսությունը՝ այդ որոշումը պատճառաբանելով որպես պատասխան ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը կրճատելու մասին ՌԴ պահանջին:
Ռուսաստանն այս գործողություններն անվանել է ոչ բարեկամական քայլ: