Մեր գտնվելը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ոչ միայն ոգեշնչող,այլև պարտավորեցնող է. Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մեր գտնվելը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ոչ միայն ոգեշնչող,այլև պարտավորեցնող է:
Խորին շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի Ժողովրդական հանրապետության, Չինաստանի Կոմունիստական կուսակցության և ՚՚Academy for International Business Officials՚՚ ակադեմիայի ներկայացուցիչներին AIBO ակադեմիայում ուսուցման ծրագրին մասնակցելու հնարավորության համար:
Ակադեմիայում անցկացվող դասընթացների ավարտին մեզ տրվեցին ավարտական դիպլոմներ։
Հույս ենք հայտնում,որ ապագայում ևս նման ձևաչափերով մենք կարող ենք ներդնել մեր համատեղ ուժերը երկու երկրների միջև փոխըմբռնման և գործընկերության զարգացման համար։