ԱՄՆ-ում «վամպիր տղամարդու» են ձերբակալել, որը աղավնու արյուն է խմել
Նյու Յորքում ոստիկանները ձերբակալել են 34 տարեկան տեղաբնակ Դանիել Դենթրեին, որը Նյու Յորքի Հանրային գրադարանի մոտ գլխատել էր 2 աղավնու եւ խմել նրանց արյունը, հայտնում է NBC News-ը:
Տղամարդու արտառոց պահվածքի մասին հայտնել են ականատեսները, որոնք զանգահարել են 911: Տղամարդը թռչուններին գլխատելուց եւ նրանց արյունը խմելուց հետո հայտարարել է, որ վամպիր է: