Իրաքում ահաբեկիչները հարձակվել են էլեկտրակայանի վրա. 15 զոհ կա
Իրաքի Սալահ-էդ-Դին նահանգում մահապարտ ահաբեկիչները հարձակվել են Սամարրա քաղաքի էլեկտրակայանի վրա: Արդյունքում 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ հարձակվողները, 9 վիրավոր կա: Այս մասին գրում է Սինհուան:
Նահանգի ոստիկանության աղբյուրի տեղեկացմամբ՝ հարձակվողները 7-ն են եղել: Բոլորն էլ ոչնչացվել են: Հարձակման ընթացքում անվտանգության ուժերի 2 աշխատակից եւ էլեկտրակայանի 6 աշխատակից է զոհվել:
Աղբյուրի խոսքով՝ անվտանգության ուժերին հաջողվել է լիարժեք վերահսկողություն հաստատել էլեկտրակայանի նկատմամբ: