Ստեղծվել է պորտատիվ արևային մարտկոց-լիցքավորիչ էլեկտրական մեքենաների համար
Արևային էներգիայի լուծումներ արտադրող GoSun ստարտափը մշակել է պորտատիվ արևային լիցքավորիչ էլեկտրական մեքենաների համար: Արևային մարտկոցներով, որոնք կարող են տեղադրվել մեքենայի տանիքին և բացվել, հնարավոր է դառնում լիցքավորել մեքենաները վարելիս և կայանած վիճակում, գրում է overclockers.ru-ն։
GoSun Solar EV լիցքավորիչը հեշտությամբ կարող է տեղադրվել մեքենայի տանիքին, ինչը թույլ է տալիս հեշտությամբ լիցքավորել էլեկտրական մեքենաները տանը, գրասենյակում, շինհրապարակում կամ այլ տեղ կայանած վիճակում առանց էլեկտրական վարդակից օգտվելու անհրաժեշտության: Նշվում է, որ վահանակները դիմացկուն են բոլոր եղանակային պայմանների համար, թեթև են և արդյունավետ: Վահանակները, որոնք կարող են բացվել կայանման ժամանակ և ծածկել մեքենայի ողջ մակերեսը, կարող են արտադրել մինչև 1200 վտ էներգիա։ Նրանց կարելի է նաև ամրացնել գողության դեպքերից խուսափելու համար:
32 կգ կշռող այդ արևային լիցքավորիչը կարող է տեղադրվել երկու մարդու կողմից 20 րոպեում և կարող է էլեկտրոմոբիլի օրական վազքը երկարացնել 48 կմ-ով: Միջին հաշվով այն կարող է ապահովել 16-32 կմ հեռահարություն կախված սեզոնից և եղանակային պայմաններից։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]