Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է մշակութային նոր նախագիծ՝ Ստեղծագրության ակադեմիան
Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է մշակութային նոր նախագիծ՝ Ստեղծագրության ակադեմիան:
Ծրագրի շրջանակում մինչև 150 մասնակից հնարավորություն է ստացել անվճար մասնակցել հինգ բաժինների՝ բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացների:
Շրջանավարտները ստանալու են մասնակցության վկայագրեր, նաև հնարավորություն կունենան մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարվող դրամաշնորհային մրցույթին: