Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
Socity

ՀՀ-ն կարող է վերջին պահին հրաժարվել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց. Էդուարդ Աբրահամյան

ՊՆ-ում Tert.am-ի աղբյուրների և նաև փորձագետների շրջանակներում արդեն կա խոսակցություն, որ վաղը՝ սեպտեմբերի 3-ին, Վրաստանում մեկնարկող ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցելու, չնայած որ պաշտոնապես այս մասին չի հայտարարվել:

«Agile Spirit 2017» զորավարժությունները կազմակերպվում են ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախաձեռնությամբ: Այս տարի դրանք անցկացվելու են Ախալցխայի Օրփոլա ռազմական պոլիգոնում, դրանց մասնակցելու են Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի և Ուկրաինայի զինվորականները:

Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը ևս Tert.am-ի հետ զրույցում չբացառեց, որ Հայաստանը վերջին պահին կարող է հրաժարվել այս զորավարժություններին մասնակցելուց, ինչպես 2009 թվականին, երբ վերջին պահին Հայաստանը հրաժարվեց մասնակցել Գործընկերություն հանուն Խաղաղության շրջանակներում անցկացվող զորավարժություններին:

«Angile Spirit» կամ «Nobel Partner» զորավարժությունների առաջնահերթ նպատակը Վրաստանի պաշտպանողականությունը, նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների հետ արդյունավետ ռազմական փոխգործակցության աստիճանի բարձրացումն է: «Angile Spirit»-ը կարևոր և փաստացի առաջին այս ֆորմատի միջոցառումն է, որը կազմակերպվում է ամեն տարի՝ սկսած 2011 թվականից։ Այն ունի հստակ քաղաքական ենթատեքստ և ենթադրվում է, որ մասնակցելով այս զորավարժություններին Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանի դաշնակիցներն ու գործընկերները կիսում են տարածաշրջանում նույն անվտանգության սպառնալիքների առկայությունը։ Բացի այդ, «Angile Spirit»ի զորավարժությունների մարտավարական սցենարը համատեղ ուժերով ընդհանուր ենթադրյալ հակառակորդի հարձակումն էֆեկտիվ ետ մղելու մեջ է, որտեղ կիրառվում է զգալի քանակությամբ տանկային, հակատանկային ուժեր և հրետանի։ Մասնակցությունն «Angile Spirit»-ի ռազմախաղերին ենթադրվում է, որ մասնակիցը կիսում է ընդհանուր Արևմուտքի կողմից տրված՝ սպառնալիքների վերաբերյալ գնահատականները»,- նշեց նա:

Էդուարդ Աբրահամյանը հիշատակեց, որ Հայաստանը նմանատիպ զորավարժությունների մասնակցել է նախկինում՝ նախ Ռումինիայում, հետո Վրաստանում՝ «Nobel Partner-2017»-ին: «Ադրբեջանը վերջինին չմասնակցեց: Նրա ղեկավարությունը վերջին պահին, ինչպես Հայաստանը 2009-ին ուղղակի ետ կանչես իր մասնակցությունը։ Վաշինգթոնյան ինստիտուտի կողմից հրապարակված վերջին իմ հոդվածներից մեկում ես նկատել էի, որ եթե Ադրբեջանը կամ Հայաստանը շարունակի չմասնակցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանում, Ուկրաինայում կամ Ռումինիայում անցկացվող տարեկան բազմազգ զորավարժություններին կարող են ընկնել այսպես կոչված «նոմինալ գործընկերների» շրջանակների մեջ, - կարգավիճակ, որը թեև իրավաբանական ձևակերպում չունի Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կողմից, բայց հաճախ կիրառվում է փորձագետների կողմից, 2014-ին Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության ի հայտ գալուն պես «իրական» և «նոմինալ» գործընկերներին տարբերակելու և տարանջատելու համար»,- նշեց նա:

Վերլուծաբանը նշեց նաև, որ եթե Հայաստանը նախապես հայտարարի, որ չի մասնակցում զորավարժությանը, բոլոր կողմերից այդ որոշումը նորմալ կընկալվի, սակայն եթե հրաժարվի վերջին պահին, կառաջանան տարբեր կարծիքներ: «Դա կարող է ընկալվել որպես Ռուսաստանի կողմից գործադրված ճնշման հետևանք: Օրինակ՝ Ադրբեջանի չմասնակցելու վերաբերյալ նման կարծիքներ հնչել են: Մինչև հիմա էլ որոշ փորձագետներ քննարկում են «Nobel Partner»-ին Ադրբեջանի չմասնակցելու կտրուկ որոշումն ու իրական պատճառները»,- նշեց նա:

Անդրադառնալով «Agile Spirit 2017»-ին Էդուարդ Աբրահամյանը նկատեց, որ այն հետաքրքիր է այնքանով, որ տեղի է ունենում Ախալցխայում: «Հայաբնակ տարածաշրջանում տեղի է ունենալու զորավարժություն, և այնտեղ առկա է լինելու Հայաստանի եռագույնը, որն իր հերթին կավելացնի տեղի բնակչության հետաքրքրությունն ու ոգևորվածությունը»,- ասաց նա:

Դիտարկմանն ի պատասխան, թե ինչը կարող է վերջին պահին Հայաստանին հետ պահել զորավարժություններին մասնակցելուց՝ Էդուարդ Աբրահամյանը նկատեց․ «Հայկական կողմի «չափից դուրս» ակտիվությունը ՆԱՏՕ-ի միջոցառումներին Ռուսաստանի կողմից լարվածության արդյունք կարող է հանդիսանալ, և դա օբյեկտիվ է, քանի որ Մոսկվան իրեն ամբողջությամբ հակադրության մեջ է դրել ՆԱՏՕ-ի և դաշինքի առավել մտերիմ գործընկերների՝ Ուկրաինայի, Վրաստանի հետ, և, հետևաբար, յուրաքանչյուր, նույնիսկ բացառապես պաշտպանական կամ խաղաղապահ բնույթ կրող ՆԱՏՕ-ի որևէ միջոցառում այն ընկալում է որպես սպառնալիք իր տարածաշրջանային շահերին։ Այս համատեքստում, Ռուսաստանի դաշնակից Հայաստանի մասնակցությունը նմանատիպ զորավարժություններին Մոսկվայում ընկալվում է էմոցիոնալ և ոչ ադեկվատ։ Ռուսաստանին դուր չի գալիս Հայաստանի և նաև վերջին շրջանում Ղազախստանի ակտիվությունը ՆԱՏՕ-ի այն զորավարժություններին, որոնք մեկնաբանվում են բացառապես որպես սպառնալիք Ռուսաստանի շահերին»:

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի ճնշումները Հայաստանի նկատմամբ կարող են լինել երկու տիպի՝ այն է` Ռուսաստանից սպասվող զինտեխնիկայի հարցը խաղարկման առարկա դարձնելով։ « Կարծում եմ՝ Ադրբեջանի «Nobel Partner-2017»-ին մասնակցելուն կտրուկ հրաժարվելը պետք է, հավանաբար, նաև դիտարկել այս հարթության վրա։ Մասնավորապես, Բաքուն պատրաստվում է նոր զինատեսակներ ձեռքբերել Ռուսաստանից, իմ տեղեկատվությամբ՝ մոտ 2֊2․5 միլիարդի գործարք է նախապատրաստվում ստորագրման և չի բացառվում, որ Մոսկվան այս կոնտեքստում ակնարկել է Ադրբեջանի «չափից դուրս» համագործակցությունը Ռուսաստանի հակառակորդների հետ»,-ասաց նա։

Եվ մյուս տարբերակը՝ ուղղակի բացահայտ դիվանագիտական ճնշումն է, որի կիրառման հարցում Մոսկվան մեծ փորձ ունի։

Ընդհանրապես, պետք է հասկանալ, որ զարգացող ու սաստկացող Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության ֆոնի ներքո բավականին դժվար է վարել «և-և»-ի քաղաքականությունը, եթե ընդհանրապես հնարավոր է։

«2014 թվականից Արևմտյան Եվրոպային անվտանգության միջավայրը խորը և կտրուկ փոփոխման ենթարկվեց, և Ռուսաստանը, որը շատ թե քիչ համագործակցում էր ՆԱՏՕ-ի հետ և համարվում գործընկեր՝ մարտահրավեր նետեց ՆԱՏՕ-ի արևելյան քաղաքականությանը։ Ուստի ռազմա-քաղաքական խաղի կանոնները փոխվեցին և այն թեզը համաձայն, որի լինել Ռուսաստանի ստրատեգիական դաշնակից և օգտվել ՆԱՏՕ-ի հետ խորը գործընկերության բարիքներից, դարձան մեծամասամբ անհամատեղելի: Փոխվեցին դաշինքի անվտանգության առաջնահերթությունները և, սկսած Նյուպորտի Վեհաժողովից, Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի բոլոր միջոցառումները սկսեցին ուղղված լինել Ռուսաստանից հնարավոր պոտենցիալ սպառնալիքը թուլացնելուն։ Ուստի այն հայտարարությունները, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի խանգարում Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները խորացնելու համար, և հակառակը, առավել քաղաքական- դեկլարատիվ են, քան իրական-պրակտիկ»-նշեց նա։