Երևանի կենտրոնում բացվել է Յունիբանկի «Բայրոն» մասնաճյուղը
Երևանի կենտրոնում՝ Բայրոն 1 հասցեում բացվել է Յունիբանկի նոր մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` հաճախորդների արագ, բարձրորակ և հարմարավետ սպասարկման համար:
«Բայրոն» մասնաճյուղը տրամադրելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ միևնույն ժամանակ մասնագիտանալով կորպորատիվ հաճախորդների սպասարկման և վարկավորման ուղղությամբ: Նոր մասնաճյուղը փոքր և միջին բիզնեսի համար ապահովելու է կենտրոնացված սպասարկում:
Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը պայմանավորված է բանկի հաճախորդների թվաքանակի աճով և սպասարկման համար էլ ավելի հարմարավետ պայմանների ստեղծմամբ: Յունիբանկը կշարունակի ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ նոր մասնաճյուղեր բացելով Երևանում և մարզերում: