Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Socity

Երբ համընկնում են հայկական և ադրբեջանական «ակտիվիստների» նպատակները

Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Ադրբեջանը 2021 թվականից «տեղեկատվական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների դեմ՝ փորձելով ցույց տալ աշխարհին, որ աղտոտվում են տարածաշրջանի գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով:

Սա պատահականություն չէ, կամ, առավել ևս, տարածաշրջանի «անաղարտ» բնության համար Ադրբեջանի անկեղծ մտահոգության հետևանքը չէ։ Սա ծրագրված, նպատակային արշավ է, որի վերջնանպատակը Հայաստանի եկամտի աղբյուր հանդիսացող ճյուղերի բնականոն գործունեությունը խաթարելն է։

Մեղադրանքներն «ավելի հիմնավոր» դարձնելու համար անթաքույց օգտագործում են հենց հայկական բնապահպանական ՀԿ-ների կողմից արված հայտարարությունները կամ զեկույցները։ Ընդհանրապես, երբ ասում ենք՝ «հայկական», դա պետք է պայմանական այդպես համարել՝ գրանցման երկրով, բայց ոչ գործունեությամբ։

Դեռևս անցած տարի հայկական և ադրբեջանական ՀԿ-ները ստորագրել էին նույն հայտարարության տակ, որով միասին թիրախավորել էին Հայաստանի հանքարդյունաբերությունը։

Անցած շաբաթ էլ այդ ՀԿ-ներից մեկի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի ընդունել է, որ իրենց զեկույցներն Ադրբեջանն օգտագործում է մեր երկրի հանքարդյունաբերության դեմ դատական հայցերի պատրաստման գործում, բայց դրանից հետո հերթական անգամ խոսել է ջրերի աղտոտվածության մասին՝ շարունակելով պետքական խաղալիք հանդիսանալ հարևան երկրի ձեռքում։

Իսկ Ադրբեջանն այս գործիքակազմն օգտագործելու ոչ մի առիթ բաց չի թողնում։ Անցնող տարվա ընթացքում ադրբեջանական ՀԿ-ները ջերմ ողջունել են հայկական ՀԿ-ների հակահանքարդյունաբերական գործունեությունը։ Իսկ հայ ակտիվիստների Հայաստանի իսկ տնտեսության կարևոր ճյուղի դեմ մեղադրանքներն ուղղակի հնչել են ադրբեջանական TV-ին տված վերջիններիս հարցազրույցներում։ Անցյալ շաբաթ աննկատ անցած ասուլիսին հայկական ՀԿ-ի ներկայացուցիչը Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրականացվող Ադրբեջանի գործողությունների մեջ մեղադրեց ՀՀ հանքարդյունաբերության մեջ ներդրում անող ռուսական կապիտալին, թե նրանք աղտոտում են գետերը, հետո էլ Ադրբեջանին «քսի են տալիս» մեզ վրա։

Կարող էր թվալ, թե այս բավական անհեթեթ հնչող կոնսպիրոլոգիան, թե՝ ռուսական ընկերություններն իրենք իրենց դեմ «քսի են տալիս», պարզապես հակառուսականության դրսևորում է։ Բայց բավական է հիշել, որ այս նույն ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ տապալվեց ոլորտում միակ արևմտյան խոշոր ներդրումը՝ Ամուլսարը։ Տեղին է նաև հիշել, որ 2021 թվականի հուլիսին Ադրբեջանի բնապահպանության նախարարի տեղակալը հայտարարել էր, որ գերմանական ընկերությունը, որին այն ժամանակ պատկանում էր ԶՊՄԿ-ն, օգնում է հայերին Ադրբեջանը «թունավորելու» գործում։

Այստեղից եզրակացնում ենք, որ դա այն ժամանակ արևմտյան կապիտալով աշխատող ընկերություն էր, ոչ ռուսական, բայց Ադրբեջանի և Հայաստանի «բնապահպանների» հռետորաբանությունը, ինչպես նկատում ենք, կապիտալների փոփոխությունից չի փոխվել և ծառայում է մեկ նպատակի՝ հարվածել Հայաստանի տնտեսությանը։

Մենք տարիներ շարունակ ահազանգել ենք, որ Հայաստանում բնապահպան հռչակված տարբեր գրանտային կամ այլ անհայտ աղբյուրներից սնվող կազմակերպությունները և անձինք, հաճախ՝ առանց որևէ հիմնավոր փաստարկի, վարկաբեկում են Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղը։ Դեռևս մինչև 44-օրյա պատերազմը, ավելի քան 10 տարի շարունակ գրել ենք այն մասին, որ բնապահպանական բարեփոխումների համար պայքարելու այլ մեթոդներ պետք է լինեն, քան Հայաստանի հանքարդյունաբերության անխնա վարկաբեկումը, որը մի օր օգտագործվելու է մեր դեմ։ Արդեն երկու տարի՝ Լաչինի միջանցքի փակումից ի վեր, ակնհայտ է, որ մեր նախազգուշացումներն ավելի քան հիմնավոր էին։ Բայց պետական շահերի ոտնահարումը նույն ոճով շարունակվում է։ Մնում է հասկանալ՝ արդյոք ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այստեղ անելիք չունի՞, երբ ակնհայտ է, թե ինչպես են հայաստանյան և ադրբեջանական որոշ հասարակական կազմակերպություններ, պսևդոբնապահպաններ «պասերով խաղում»՝ զոհասեղանին դնելով Հայաստանի տնտեսությունը, հանքարդյունաբերությունը:

Տեղեկացնենք նաև, որ անցյալ շաբաթ հրավիրված ասուլիսում ևս, ասուլիսի մասնակիցներից և ոչ ոք չունենալով բնապահպանական համապատասխան կրթություն՝ վերջին ատյանի ճշմարտության նման հայտարարում էր, թե հայկական հանքերը աղտոտում են գետերը։ Միգուցե դա այդպես է, միգուցե՝ չափազանցություն է, բայց ո՞վ և ի՞նչ հարթակներում է իրականացնում այդ քարոզը՝ առանց փաստային հիմքերի և մասնագիտական կրթության, ի՞նչ նպատակով է դա արվում և ո՞ւմ կողմից է օգտագործվում, վաղուց արդեն ավելի կարևոր է, քան գետերի ջրերի զուլալությունը, որը խնդրահարույց է, ի դեպ, աշխարհում գրեթե ամենուր՝ անկախ հանքերից։