Սյունիքի մարզում փոքր նախաձեռնություններով պետք է փոխել մարդկանց կյանքը
![Սյունիքի մարզում փոքր նախաձեռնություններով պետք է փոխել մարդկանց կյանքը](/timthumb.php?src=disc/02-07-24/50860d6176e60134df4cbd72ad34f152.jpg&w=780)
Սյունիքի մարզը Հայաստանի ամենակարևոր մարզն է, հատկապես այսօր, երբ թշնամին ատամ է կրճտացնում՝ փորձեր ձեռնարկելով բաղձալի միջանցքը ստանալ Հայաստանից։
Արցախյան առաջին պատերազմից հետո Սյունիքը զարգացման բավական լուրջ ուղի է անցել՝ կապելով Իրանը, Մերձավոր Արևելքը հյուսիսի հետ։
44-օրյա պատերազմից հետո իրավիճակը բավական ծանրացել է, իսկ սահմանամերձ դարձած գյուղերում կյանքը՝ վտանգավոր դարձել։ Գյուղացիներին իրենց ծննդավայրին կապելու համար ոչ միայն անվտանգությունն է պետք ապահովել, այլև մարդկանց ապրուստի տարրական պայմանները, որպեսզի մնան և շենացնեն իրենց գյուղերը, ամրապնդեն Հայաստանի հարավային դարպասները։ Այս պնդումը հատկապես առաջնային է փոքր բնակավայրերի համար, որտեղ զբաղվածության խնդիրն ավելի սուր է դրված։
Սյունիքի Գեղանուշ փոքր գյուղը ևս պատերազմից հետո սահմանամերձ է դարձել, այս և մյուս գյուղերից արտագաղթ թույլ չտալու համար պետությունը պարտավոր է մեծ ծրագրեր իրականացնել, փոխել մարդկանց կյանքի որակը։
2022 թ. Գեղանուշում դրվեցին կարի արտադրամասի հիմքերը, գեղեցիկ շինություն վերանորոգեցին, որն առաջիկայում կբացի իր դռները՝ աշխատանքով ապահովել 5-7 մարդու։ Պատգամավոր Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ, իրականություն է դառնում սահմանամերձ Գեղանուշ գյուղի կարի արտադրամասը, որի մասին խոստացել էր գյուղացիներին: Արդեն սկսվել է կահավորման և տեխնիկայի ներդրման գործընթացը: Շուտով վերապատրաստված գեղանուշցիները կսկսեն աշխատել:
Փոքր, բայց կարևոր այս նախաձեռնության շնորհիվ մի քանի ընտանիքներ կայուն աշխատանք ու եկամուտ կունենան, կկապվեն իրենց ծննդավայրին, կկարողանան հոգալ օրվա ծախսերը։
Գեղանուշը միակը չպետք է լինի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերը պետք է առաջնային լինեն, ծրագրեր ու նախաձեռնություններ, հարկային արտոնություններ ու անվտանգության ապահովում լինի, որպեսզի սահմանամերձ բնակավայրերը չդատարկվեն։ Միայն այդ կերպ կարելի է պահել հայրենիքը։
![](disc/02-07-24/d531199f2a8f561ea5a8aab3e99be34c.jpg)
![](disc/02-07-24/9f56a5583ee92699d4615e0a331201b7.jpg)
![](disc/02-07-24/a273a84745310181f9de4436516412c1.jpg)
![](disc/02-07-24/36f43e6987b9f2be170fab6305e35012.jpg)
![](disc/02-07-24/8b865f09e31540bb238610aaf1a4a84b.jpg)
![](disc/02-07-24/fc47c98a333aa98533e2e0e76127046e.jpg)
![](disc/02-07-24/72db327a42e30ebb38cb15220ff3f5a5.jpg)
![](disc/02-07-24/d017d8ae0e12e4f92cf6f621741018a3.jpg)