Հայաստանի քննչական կոմիտեում քննություն է տարվում «օրենքով գող» Օշականցի Գևորիկի սպանությունը նախապատրաստող անձանց հայտնաբերելու ուղղությամբ
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 29-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով գլխավոր վարչությունում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն հարուցվել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկ մականվամբ Գևորգ Մելիքյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական վարչությունում վարույթ ընդունելու մասին որոշում է ընդունվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում