Հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար՝ Երևանում
Երևանի քաղաքապետարանը ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատան հետ համատեղ հեծանիվի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին՝ ժամը 8:30-ից մինչև 10:00-ն կազմակերպում է հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար՝ Կորյունի փող. /Մատենադարանի մոտ/ - Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փող. /Արգիշտի-Բեյրութ փողոցների խաչմերուկ/ երթուղով: Մրցաշարին կմասնակցի մոտ 300 հեծանվորդ:
Հեծանվաշքերթին մասնակցել ցանկացողները կարող են ներկայանալ իրենց հեծանիվներով: Մասնակցության նպատակով հայտերի ընդունման վերժնաժամկետը մայիսի 31-ը՝ ժամը 18:00-ն է:
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել (011) 51-41-96, (011) 51-43-96 հեռախոսահամարներով: