Ռուսաստանում հայ գործարար է սպանվել
Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը օգոստոսի 29-ին սպանել է 36-ամյա հայ գործարար Կամո Հարությունյանին: Այս մասին գրում է Ura.ru-ն:
Ըստ նախնական վարկածի` սպանության պատճառ է դարձել կոնֆլիկտը: Երբ գործարարը վերադարձել է տուն, շքամուտքի մոտ նրան սպասելիս է եղել անհայտ անձը:
Տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո անհայտ անձը ատրճանակով կրակել է Կ. Հարությունյանին և փախուստի դիմել: Հարուցվել է քրեական գործ: