Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Politics

«Փոփոխություն հնարավոր է անել՝ բացառապես հեռացնելով այն փտած գլուխը, որն այսօր ուղղակի նեխման պրոցեսի մեջ է դրել մեր պետությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը առաջ է քաշել մեր երկրում իշխանափոխության հարցը՝ վստահ լինելով, որ բոլոր խնդիրները բխում են մեկ կետից: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ևս շեշտում է՝ ներկա պահին կարող է արձանագրել, որ մեր խնդիրների գերագույն մասը բխում է հենց իշխանությունից և նրա կողմից տարվող արտաքին քաղաքականությունից և, որպես դրա արտացոլում, ներքին քաղաքական դրսևորումներից:

«Սա կարելի է բնութագրել որպես հանձնվողական և պարտվողական քաղաքականություն կամ սողացող կապիտուլ յացիա մեր թշնամիների առջև՝ թելադրված օտարի շահով և սպասարկող մեր թշնամիների օրակարգը: Բնական է, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը պետք է հայրենիքի փրկության հարց առաջադրեր՝ հաշվի առնելով, թե ինչ ենք այսօր տեսնում Տավուշում, իսկ դրանից հետո, պանդորայի արկղը բացելով, մնացած բոլոր խնդիրները, որոնց առումով այս իշխանություններն ունեն հանձնառություններ, ինչը մեր պետությունը կանգնեցնելու է գոյատևման կամ գոյաբանական խնդրի առջև: Բնական է, որ այս առումով հանրության մեջ օրեցօր աճում են անվտանգային մտավախությունները, օրեցօր աճում են հայրենիքում, պատմական Հայաստանի այս մի փոքրիկ փրկված մասում գոյության մտահոգություններն ու անհանգստությունները: Բագրատ Սրբազանը Տավուշից խնդիրը բերեց մայրաքաղաք, քանի որ մայրաքաղաքում է, ցավոք, այդ խնդրի լուծումը, և այն անհնարին է առանց գործող իշխանության հեռացման: Այս առումով հանրությունն իր մեծ աջակցությունը ցուցաբերեց շարժմանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աղաջանյանը:

Նշում է՝ Բագրատ Սրբազանի կերպարը շատ խորհրդանշական է: «Այսօր փաստացի կանգնած ենք արժեքային պայքարի առջև, արժեքային այն առումով, որ պետք է պահպանենք մեր ինքնությունը՝ իր բոլոր ելևէջներով, տարրերով ու առանձնահատկություններով: Մեր՝ որպես հայ ինքնության քայքայմանը, ոչնչացմանն է ուղղված այսօր իշխանությունների վարած քաղաքականությունը: Դրա արտացոլումն է թե՛ Ցեղասպանությունից հրաժարումը, թե՛ պատմության խեղաթյուրումը և զեղծարարությունները, որոնք սպասարկում են իրենց «խաղաղության օրակարգին», ինչի ընկալումն է պարզապես, որ պետք է ստրուկի և հպատակի, հլու-հնազանդի կարգավիճակով ենթարկվես քո թշնամիների պահանջներին, ինչը բացարձակապես չի բխում մեր ինքնությունից, մեր ընդհանուր արժեհամակարգային դրվածքից: Այդ դրվածքը քանդելուն է ուղղված այս իշխանությունների վարած քաղաքականությունը: Դրա դեմ է դուրս եկել Բագրատ Սրբազանը: Լինելով Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, որը դարերով ու հազարամյակներով կանգնած է եղել հայի ինքնության և հայի արժեքային համակարգի պահպանման հիմքերում, բնական է, որ նրա կողմից նման կերպով խնդիրների արծարծումը շատ լավ արձագանք է ունենում հանրության մեջ, որովհետև դա բխում է նրանց սրտից և մտքից: Այդ առումով է նաև պայմանավորված, որ հանրային մեծ աջակցություն կա»,-նշում է մեր զրուցակիցը:

Շարժման օրակարգում դրված է ներքին համերաշխության հասնելու հարցը: «Դա շատ բարդ երևույթ է, այս իշխանությունները, մինչև իրենց իշխանության գալը, հսկայական աշխատանք են տարել մեր հանրությանը պառակտելու համար, և իշխանության ղեկին լինելով՝ էլ ավելի են խորացրել այդ պառակտումը:Այսօր համերաշխության, ներդաշնակության ինչ-որ մթնոլորտ ստեղծելը տաժանակիր աշխատանք է: Անգամ հանդիպումների արձագանքներից, որ ստանում ենք տարբեր լրատվամիջոցներով, ակնհայտ է, որ մարդկանց մեջ այնքան ամուր են նստած շատ դեպքերում խիստ սին հիմքերով ստեղծված ինչ-որ կարծրատիպեր, որ անհնարին է դառնում ուղղակի մարդկանց բացատրել դրանք մի կողմ դնելու անհրաժեշտությունը և հանուն սեփական գոյության, սեփական պետության գոյության պայքարին լծվելու անհրաժեշտությունը: Սա այդ դժվար և տաժանակիր աշխատանքն է, որն այս պահին կատարում է Սրբազանը, և կարծում եմ, որ հաջողությամբ է իրականացնում, քանի որ օրեցօր տեսնում ենք համակիրների ընդլայնվող շրջանակը»,-շեշտում է դեսպանը:

Անդրադառնում է նաև իշխանությունների՝ շարժմանը վերաբերող հայտարարություններին: «Իշխանությունների կողմից նետվող թեզերը, որ իբր շարժումը մարում է, զուտ հանրության ինչ-որ մի շերտի մոտ թյուր տպավորություն ստեղծելու նպատակով է արվում, բայց դա իրականությանը չի համապատասխանում մի պարզ պատճառով. խնդիրները չեն վերացել, հակառակը՝ էլ ավելի են խորացել, վտանգները չեն ոչնչացել, հակառակը՝ դրանք պատիկներով ավելացել են: Իրավիճակը հանրապետության ներսում թե՛ տնտեսական, թե՛ մարդու իրավունքների, թե՛ արդարադատության, թե՛ կոռուպցիայի առումով ուղղակի անհամադրելի է այն խոստումներին, ինչով նրանք, փաստացի խաբելով հանրությանը, եկան իշխանության: Մարդկանց համար այս իրավիճակը դառնում է պարզ ջրի նման հասկանալի: Նրանք, բնականաբար, ուզում են փոփոխություն, իսկ այդ փոփոխությունը ինչ-որ կոսմետիկ բաներով հնարավոր չէ անել, այդ փոփոխությունը հնարավոր է անել բացառապես հեռացնելով այն փտած գլուխը, որն այսօր ուղղակի նեխման պրոցեսի մեջ է դրել մեր պետությունը»,-հավելում է մեր զրուցակիցը:

Տավուշում իբր սահմանազատման գործընթաց իրականացվեց, փաստաթուղթ ստորագրվեց: Հանրությունը հայտնվել է ինֆորմացիոն տարափի տակ՝ Ալմա Աթայի հռչակագիր, տարաբնույթ քարտեզներ ու փաստաթղթեր, մյուս կողմում կիրանցցին է, որը հասկանում է, որ իր տունը թշնամուն զիջելով՝ այս գործընթացը կանգ չի առնելու, հակառակ դեպքում՝ անգամ պատրաստ կլիներ գնալ այդ զոհողությանը: Արտակարգ և լիազոր դեսպանը հիշեցնում է՝ գործ ունենք սողացող կապիտուլ յացիայի հետ: «Այս գործընթացը որևէ առնչություն չունի սահմանազատման և սահմանագծման հետ, որևէ առնչություն չունի Ալմա Աթայի հռչակագրի և նրան կից արձանագրության էության հետ, բացարձակ որևէ առնչություն չունի ընդհանրապես միջազգային իրավունքով, սահմանված սկզբունքներով և անգամ տարբեր երկրների միջազգային փորձով հաստատված մեխանիզմների հետ: Սա զուտ մեր իշխանությունների կողմից իրենց հանձնառությունները կատարելու նպատակով ինչ-որ թեզեր հանրության մեջ գցելուն է ուղղված, որը փորձ է անում դա ընկալելի, մարսելի կամ հանդուրժելի դարձնել հանրության կողմից:

Բայց այդ ամենը ստի, կեղծիքի ու խեղաթյուրման վրա է հիմնված, և դրա համար հանրությունը դա չի կարողանում որևէ կերպ ընկալել, որովհետև իր աչքի առջև տեսնում է սեփական երկրի՝ պատմականորեն իրեն պատկանած տարածքների մատուցարանի վրա հանձնում թշնամուն: Հանուն ինչի՞: Այդ հանուն ինչին էլ ինքը չի հասկանում: Այդ հանուն ինչիի հեռանկարն էլ տեսանելի չէ, դրանք էլ ավելի պատրանքային են դառնում: Այս իրավիճակում, օրինակ՝ եթե Կիրանցի բնակիչն իմանա, թե հանուն ինչի է դա անում, գուցե իր հայրենասիրական, պետականամետ մոտեցումներով ինքն իրեն համոզեր, որ լավ, ոչինչ, իմ ապուպապերին պատկանած սեփականությունը թող զիջվի, բայց դրանով կարողանում ենք լրիվ ուրիշ իրավիճակում հայտնվել:

Բայց նա շատ լավ հասկանում է, որ դրա հակառակ պատկերն է տեղի ունենում, որ այդ զիջումներն անելով, հակառակը, մեր ամենապաշտպանված հատվածը, վերջին օղակը, որ մնացել էր, ուղղակի կրնկի վրա բացվում է և թշնամուն ասվում է՝ էստի համեցեք, առանց որևէ անվտանգային երաշխիքիների, առանց բանակի ուժեղացման, առանց տեղում ինչ-որ անվտանգային կառույցների ստեղծման, առանց ընդհանրապես միջազգային երաշխավորների ամուր ու կայուն մեխանիզմի ստեղծման, որն այս աշխարհաքաղաքական վերաձևումների պարագայում տեսնում ենք, որ փլուզվում է ավազե բուրգի նման:

Այս առումով մարդիկ հասկանում են, որ իրենք մնում են թշնամու առաջ մերկ, անպաշտպան, իրենց ունեցած միակ վահանն ու զենքն իրենց ձեռքից վերցնում են և ասում՝ ծառեր կտնկեք, որ ինքնախաբկանքի մեջ լինեք ու մտածեք, թե անվտանգ եք ապրում: Բայց սա հանրության համար սթափեցնող է, որովհետև այն խոստումները, որոնք իրենք տալիս էին և դրանց ուղիղ 180 աստիճան հակառակ իրականացումը անգամ վերջին անհավատացողների մեջ արդարացված կասկածն է հարուցում, որ գործ ունենք դավաճանական ծրագրով աշխատող իշխանության և դրա ղեկին նստած քաղաքական միավորի հետ»,-եզրափակում է Ձյունիկ Աղաջանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում