4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
3․913․063 դրամ․ ահա, թե որքան գումար է կուտակվել ապրիլ ամսվա ընթացքում Իդրամի և IDBank-ի հարթակներում կատարված վճարումների դիմաց։ Մի դրամի ուժը նախաձեռնությունը գումարը հատկացրել է 4090 հիմնադրամին՝ քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից շուրջ հարյուր ուսանողների կրթավճարների տրամադրման համար։
«4090» հիմնադրամի հետ սա «Մի դրամի ուժի» երկրորդ համագործակցությունն է, և այն եզրափակվեց ծրագրի շահառու հայրենիքի պաշտպանների հետ ջերմ ու հաճելի հանդիպումով։
Բացի հիմնադրամին աջակցությունից՝ Իդրամն ու IDBank-ը հավաքված գումարի մի մասը՝ 1,000,000 դրամը 40.000-ական դրամի չափով idplus նվեր-քարտերի տեսքով հատկացրեցին հիմնադրամի 25 շահառուի՝ մասնագիտական գրականության և այլ անհրաժեշտ գնումների համար։ Նշենք, որ աջակցությունը տրամադրվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտներին և ամենաակտիվ ուսանողներին։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության միջով կարմիր թելի պես են անցնում գիտակրթական նախաձեռնություններին ուղղված ծրագրերը․ «Ինչ վերաբերում է «4090» հիմնադրամի հետ համագործակցությանը, ապա պիտի նշեմ, որ բացի հիմնական նպատակից, այն է՝ խրախուսել գիտելիքն ու կրթությունը, այն ունի ևս մեկ չափազանց կարևոր կողմ․ մեզ շատ մեծ ոգևորություն է փոխանցում այն միտքը, որ կարողանում ենք ոգևորություն ու կյանքի հանդեպ լավատեսություն հաղորդել պատերազմի միջով անցած մեր տղաներին»։
4090 հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահևլանյանն ասում է․ «Այս աջակցությունը չափազանց կարևոր է մեզ համար, որովհետև ներկա փուլում մենք նոր հայտեր պիտի ընդունենք 2024-2025 ուստարվա ուսանողների համար, և ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս նոր շահառուներ ընդգրկելու, իսկ Idplus քարտերը լավ հնարավորություն են խրախուսելու այս տարվա շրջանավարտներին։ Իսկապես շատ ազդեցիկ է հենց «Մի դրամի ուժը» ինքնին, որովհետև թվում է՝ փոքր գումար է, բայց հավաքական առումով այն մեծ փոփոխություն է բերում»։
Մեզ հետ շատ հեշտ է բարի գործեր կատարել։ Պարզապես Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, ընկերությունների առցանց հարթակներով ու տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամը և IDBank-ը «Մի դրամի ուժին» կփոխանցեն այդքան կարևոր մեկ դրամները։
Idplus-ը լոյալության հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստանալ բոնուսներ և քեշբեքեր՝ անհպում QR-վճարումներ կատարելով, աճուրդում վաճառել կուտակած բոնուսները, ցանկացած պահի նվիրել կամ ստանալ թվային նվեր-քարտեր՝ առանց խանութ այցելելու, անկախ գտնվելու վայրից, օգտագործել նվեր-քարտերը կամ կուտակված բոնուսները գործընկերների մոտ գնումներ կատարելով, գնել վառելիքի քարտեր և խնայել գումար, հետևել կուտակած բոնուսային միավորներին ու գործարքների ողջ պատմությանը անմիջապես հավելվածում։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից