Հոր սիրտը չդիմացավ․․․Hraparak.am
Hraparak.am-ը գրում է.
Մահացել է մեկը, ով այդպես էլ չիմացավ, թե ինչու Բանակում սպանեցին իր տղային։
Սուրեն Օհանջանյան։
2007 թվականից հայր ու մայր պայքարում են Իրենց տղայի՝ Տիգրան Օհանջանյանի սպանության հանգամանքների բացահայտմամբ։ Պետական բոլոր ատյանների դռները բախել են, առ այսօր բոլորիս ականջներում նրանց ձայնն է՝ ու՞ր է մեր տղան, ո՞վ է սպանել նրան։ Հոր բաց նամակները՝ ուղղված Հանրապետության պատասխանատուներին սիրտ է խոցում․
«2007թ. Օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված 28418 զին զորամասում գազանաբար սպանել են որդուս` կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանին: Մինչ օրս ունենք գերեզման, չունենք մահվան պատճառ: Որդուս` մահը զորամասում պետք է մտահոգեր պետական այրերին և մահվան հանգամանքների բացահայտումը պետք է հանդիսանար պետական գործընթացի բաղկացուցիչ մասը: Սակայն տեղի ունեցավ հակառակը`մինչ մենք մեր ողբերգության հետ էինք, նախաքննական մարմինը` հանձինս գործով քննիչ, դատախազ Գնել Մանուկյանի, զբաղված էր ապացույցները կեղծելով և ոչնչացնելով: Դրա արդյունքում արդեն վեց տարի է տարբեր դռներ ենք թակում` պարզելու ընդամենը մեկ հարց. ով և ինչու սպանեց իմ տղային, ինչու են զինվորների հետ հաշվեհարդար սկսել, որը ամենօրյա ողբերգություն է դարձել բանակում․․․»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում