Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան
Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կարծես թե բոլոր նախադրյալները կան`
-Հայ առաքելական եկեղեցու պատմական նզովքն ու անեծքն ազգուրաց վարչախմբի և նրա պարագլխի նկատմամբ.
-աննախադեպ և համատարած ատելությունն ու նողկանքն այս օկուպացիոն ռեժիմի, նրա կամակատար ոստիկանական բանդաների հանդեպ.
-հանրության, նախևառաջ` երիտասարդության, ընկալումը, որ սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել.
-ապակենտրոն, առանց «փրկչի» որոնումների` հավաքական առաջնորդությամբ պայքարի պատրաստակամությունը (Տավուշի օրինակով).
-ազգային ուժերի հանձնառությունը` առնվազն կանգնեցնելու դժոխքի շղթան:
Մեկ բան է միայն պակասում` դրա քաղաքական փաթեթավորումն ու ձևակերպումն ԱԺ-ում: Իսկ դա ընդամենը տեխնիկայի հարց է, ունի կոնկրետ հասցեատերեր և զարմանալիորեն ուշանում է...