Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրության մնացորդները պահպանելու նպատակ ուներ: Ըստ այդ ծրագրի քաղաքականության՝ պետք է ստեղծվեր մեծ Թուրքական կայսրությունը, որի սահմանները կձգվեին մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր այդ ճանապարհին բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Թուրքական այդ գաղափարի իրագործման համար հիմնական խոչընդոտը համարվում էին հայերը:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:
Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:
Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:
1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել, որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:
Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:
Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին`Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն:
1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:
Ճանաչում
Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:
Ստորև ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:
Խորհրդարանական որոշումներ, օրենքներ և հռչակագրեր
- Մեքսիկայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր – 8 փետրվարի, 2023թ.
- Լատվիայի Հանրապետության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հռչակագիր - 6 մայիսի, 2021թ.
- Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձև - 13 փետրվարի, 2020թ.
- ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև - 12 դեկտեմբերի, 2019թ.
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև - 30 հոկտեմբերի, 2019թ.
- Հանրապետության Ասամբլեայի (Պորտուգալիայի խորհրդարանի) դիրքորոշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ - 26 ապրիլի, 2019թ.
- Իտալիայի Պատգամավորների պալատի նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը - 10 ապրիլի, 2019թ.
- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին - 10 ապրիլի, 2019թ.
- Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի՝ Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև - 26 ապրիլի, 2017թ.
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի՝ Ֆրանսիայի Սենատի կողմից հաստատում - 14 հոկտեմբերի, 2016թ.
- Իսրայելի Պետության Կնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի բանաձև - 01 օգոստոսի, 2016թ.
- Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի բանաձև - 02 հունիսի, 2016թ.
- Պարագվայի Հանրապետության Սենատի բանաձև - 29 հոկտեմբերի, 2015թ.
- Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 հուլիսի, 2015թ.
- Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի բանաձև - 29 մայիսի, 2015թ.
- Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, խորհրդարանի բանաձև - 6 մայիսի, 2015թ.
- Ռուսաստանի Դաշնություն, Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 24 ապրիլի, 2015թ.
- Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն - 23 ապրիլի, 2015թ.
- Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն՝ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ - 22 ապրիլի, 2015թ.
- Եվրոպական խորհրդարանի բանաձև` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 15 ապրիլի, 2015թ.
- Չեխիայի Հանրապետություն, Խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի բանաձև՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 14 ապրիլի, 2015թ.
- Չիլի, Պատգամավորների պալատի բանաձև - 14 ապրիլի, 2015թ.
- Հռոմի սրբազան քահանայապետ Ն. Ս. Ֆրանցիսկոսի հայտարարություն Վատիկանում պատարագի ժամանակ - 12 ապրիլի, 2015թ.
- Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի բանաձևեր - 27 նոյեմբերի, 2014թ.
- Շվեդիայի խորհրդարանի բանաձև - 11 մարտի, 2010թ.
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում - 4 մարտի, 2010թ.
- ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշում - 19 նոյեմբերի, 2007թ.
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում - 10 հոկտեմբերի, 2007թ.
- Չիլի, Սենատի որոշում - 7 հուլիսի, 2007թ.
- Արգենտինա, օրենք - 15 հունվարի, 2007թ.
- Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարություն -19 ապրիլի, 2006թ.
- Լիտվա, Ասամբլեայի որոշում - 15 դեկտեմբերի, 2005թ.
- Եվրոխորհրդարանի որոշում - 28 սեպտեմբերի, 2005թ.
- Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշում - 14 հուլիսի, 2005թ.
- Գերմանիա, Խորհրդարանի որոշում - 15 հունիսի, 2005թ.
- Արգենտինա, Սենատի որոշում - 20 ապրիլի, 2005թ.
- Լեհաստան, Խորհրդարանի որոշում - 19 ապրիլի, 2005թ.
- Նիդերլանդներ, Խորհրդարանի որոշում - 21 դեկտեմբերի, 2004թ.
- Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշում - 30 նոյեմբերի, 2004թ.
- Կանադա, Համայնքների պալատի որոշում – 21 ապրիլի, 2004թ.
- Արգենտինա, Սենատի հռչակագիր - 31 մարտի, 2004թ.
- Ուրուգվայ, օրենք - 26 մարտի, 2004թ.
- Արգենտինա, օրինագիծ - 18 մարտի, 2004թ.
- Շվեյցարիա (Շվեյցարական Կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշում - 16 դեկտեմբերի, 2003թ.
- Արգենտինա, Սենատի որոշում - 20 օգոստոսի, 2003թ.
- Կանադա, Սենատի որոշում - 13 հունիսի, 2002թ.
- Եվրոխորհրդարանի որոշում - 28 փետրվարի, 2002թ.
- Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի հռչակագիր, ՀՀ Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001թ.
- Հովհաննես Պողոս II-ի աղոթք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001թ.
- Ֆրանսիա, օրենք - 29 հունվարի, 2001թ.
- Իտալիա, Պատգամավորների պալատի որոշում - 16 նոյեմբերի, 2000թ.
- Եվրոխորհրդարանի որոշում - 15 նոյեմբերի, 2000թ.
- Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ - 7 նոյեմբերի, 2000թ.
- Լիբանան, Խորհրդարանի որոշում - 11 մայիսի, 2000թ.
- Շվեդիա, Խորհրդարանի զեկույց - 29 մարտի, 2000թ.
- Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ - 28 մայիսի, 1998թ.
- Բելգիա, Սենատի որոշում - 26 մարտի, 1998թ.
- Լիբանան, Պատգամավորների պալատի որոշում - 3 ապրիլ, 1997թ.
- ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, որոշում 3540 - 11 հունիսի, 1996թ.
- Հունաստան, Խորհրդարանի որոշում - 25 ապրիլ ի, 1996թ.
- Կանադա, Համայնքների պալատի որոշում - 23 ապրիլի, 1996թ.
- Ռուսաստան, Դումայի որոշում - 14 ապրիլի, 1995թ.
- Արգենտինա, Սենատի որոշում - 5 մայիսի,1993թ.
- Եվրոխորհրդարանի որոշում - 18 հունիսի, 1987թ.
- ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 247 - 12 սեպտեմբերի, 1984թ.
- Կիպրոս, Ներկայացուցիչների պալատի որոշում - 29 ապրիլի, 1982թ.
- Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 օգոստոսի, 1975թ.
- ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 148 - 9 ապրիլի, 1975թ.
- Ուրուգվայ, Սենատ և Ներկայացուցիչների պալատ, որոշում - 20 ապրիլի, 1965թ.
- ԱՄՆ Սենատի որոշում 359 - 11 մայիսի, 1920թ.
- ԱՄՆ Կոնգրեսի Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ.
- ԱՄՆ Սենատ, կից որոշում 12 - 9 փետրվարի, 1916թ.
- Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, համատեղ հռչակագիր - 24 մայիսի, 1915թ.
Կազմակերպություններ
- Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Մարդու իրավունքների և կրոնի ազատությունների միջազգային հանձնաժողովի հայտարարություն - 1 փետրվարի, 2022թ․
- Եվրոխորհրդարանի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը խրախուսող բանաձև - 7 հունիսի, 2022թ
- Ազգերի Անդյան միության խորհրդարանի կողմից (Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու) Հայոց ցեղասպանության ճանաչում - 20 սեպտեմբերի, 2016թ.
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, Գլխավոր քարտուղարի հայտարարություն - 24 ապրիլի, 2015թ.
- Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն - 9 ապրիլի, 2007թ.
- Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ -24 ապրիլի, 2006թ.
- Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույց TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ.
- YMCA-ի Եվրոպական դաշինք - 20 հուլիսի, 2002թ.
- Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր - 24 ապրիլի, 2001թ.
- Մարդու իրավունքների լիգա - 16 մայիսի, 1998թ.
- Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր -24 ապրիլի, 1998թ.
- Ցեղասպանագետների ասոցիացիա -13 հունիսի, 1997թ.
- Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ - 24 ապրիլի, 1996թ.
- Ամերիկայի հրեական համայնքների միություն - 7 նոյեմբերի, 1989թ.
- ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության և խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով - 2 հուլիսի, 1985թ.
- Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում - 16 ապրիլի, 1984թ.
- Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ - 10 օգոստոսի, 1983թ.
- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում - 9 դեկտեմբեր, 1948թ.
- ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց - 28 մայիսի, 1948թ.
Նահանգային օրենսդիր մարմիններ, ինքնակառավարման մարմիններ, քաղաքային խորհուրդներ
ԱՄՆ
- Ալաբամա
- Ալյասկա
- Այդահո
- Այովա
- Արևմտյան Վիրջինիա
- Արիզոնա
- Արկանզաս
- Դելավեր
- Թենեսի
- Իլլինոյիս
- Ինդիանա
- Լուիզիանա
- Կալիֆոռնիա
- Կանզաս
- Կենտակի
- Կոլորադո
- Կոնեկտիկուտ
- Հավայ
- Հարավային Դակոտա
- Հարավային Կարոլինա
- Հյուսիսային Դակոտա
- Հյուսիսային Կարոլինա
- Մասաչուսեթս
- Մեն
- Մերիլենդ
- Մինեսոտա
- Միչիգան
- Միսիսիպի
- Միսսուրի
- Մոնտանա
- Յուտա
- Նեբրասկա
- Նևադա
- Նյու Հեմփշիր
- Նյու Մեքսիկո
- Նյու Յորք
- Նյու Ջերսի
- Ջորջիա
- Ռոդ Այլենդ
- Վայոմինգ
- Վաշինգտոն
- Վերմոնտ
- Վիսկոնսին
- Վիրջինիա
- Տեխաս
- Փենսիլվանիա
- Օկլահոմա
- Օհայո
- Օրեգոն
- Ֆլորիդա
Ավստրալիա
- Նոր Հարավային Ուելսի նահանգ
Արգենտինա
- Բուենոս Այրեսի նահանգ
- Կորդոբայի նահանգ
Կանադա
- Ալբերտա
- Բրիտանական Կոլումբիա
- Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը)
- Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը)
Շվեյցարիա
- Ժնևյան կանտոն
- Վոդ կանտոն
Մեծ Բրիտանիա
- Ուելս
Իտալիա
- Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային խորհուրդ
- Ասիաոյի քաղաքային խորհուրդ
- Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ
- Բելլունոյի քաղաքային խորհուրդ
- Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ
- Թիենեի քաղաքային խորհուրդ
- Իմոլայի քաղաքային խորհուրդ
- Լացիոյի նահանգային խորհուրդ
- Լուջոյի քաղաքային խորհուրդ
- Կազալեքիո դի Ռենոյի քաղաքային խորհուրդ
- Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ
- Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ
- Կաստիլամարե դի Ստաբիայի քաղաքային խորհուրդ
- Կավա դե Տիրենիի քաղաքային խորհուրդ
- Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ
- Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ
- Հռոմի քաղաքային խորհուրդ
- Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ
- Միլանի քաղաքային խորհուրդ
- Մոնտեռֆոռտե Դ՛Ալպոնեի քաղաքային խորհուրդ
- Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ
- Ուդինեի քաղաքային խորհուրդ
- Պադովայի քաղաքային խորհուրդ
- Պարմայի քաղաքային խորհուրդ
- Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ
- Ջենովայի քաղաքային խորհուրդ
- Ռավեննայի քաղաքային խորհուրդ
- Ռեջիո Կալաբրիայի քաղաքային խորհուրդ
- Ռոսսիի քաղաքային խորհուրդ
- Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ
- Սալգարեդայի քաղաքային խորհուրդ
- Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ
- Սանտ Էդիջիո դել Մոնտե Ալբինոյի քաղաքային խորհուրդ
- Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ
- Սիցիլիայի նահանգային խորհրդարան
- Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ
- Վենետիկի քաղաքային խորհուրդ
- Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ
- Տոլֆայի քաղաքային խորհուրդ
- Տոսկանայի նահանգային խորհուրդ
- Ֆաենցայի քաղաքային խորհուրդ
- Ֆելտրեի քաղաքային խորհուրդ
- Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ
- Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ
- Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզային խորհուրդ
Իսպանիա
- Ալդայա
- Ալիկանտե
- Ալկորկոն
- Բալեարիկ կղզիներ
- Բասկերի երկիր
- Բարսելոնա
- Բենալմադենա
- Բետերա
- Բուրգոս
- Բուրխասոտ
- Կատալունիա
- Կույերա
- Մալագա
- Մերիդա
- Միսլատա
- Նավառա
- Չիրիվեյա
- Պայպորտա
- Պինտո
- Սաբադել
- Սան Սեբաստիան
- Սանտա Մարգարիտա ի Մոնխոս
- Սորիա
- Վալենսիա
- Վիյենա
- Տոռենտե
- Օնտինյենտ
Բելգիա
- Ֆլանդրիայի խորհրդարանի բանաձև
Ավստրիա
- Վիեննա
Ուկրաինա
- Լուգանսկի մարզի Սվատովեի քաղաք
Մեքսիկա
- Միչոական նահանգ