Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Անսահման հնարավորություններ Ամիօ բանկի կողմից. այս անգամ Ամիօն ներկայացնում է իր բացառիկ Visa Signature Business քարտը:
Amio Visa Signature Business քարտի հետ աշխարհը սահմաններ չունի, իսկ հնարավորություններն անսահմանափակ են: Առաջին անգամ կարող եք համադրել անհրաժեշտն ու հաճելին՝ օգտվելով նմանը չունեցող Ամիօ բիզնես քարտի առավելություններից:
Որո՞նք են քարտի առավելությունները.
- Բժշկական և տեղեկատվական աջակցություն
- Զեղչեր, հատուկ առաջարկներ և chashback-եր
- Ճամփորդական ապահովագրություն մինչև 500.000$ ծածկույթով
- Բիզնես կոնսիերժ՝ ներառյալ նաև իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություն
- Առավելություններ օդանավակայաններում, ինչպիսիք են Fast Track-ը, բիզնես սրահների անվճար մուքտը, ուղեբեռի փաթեթավորումը
- և մի շարք այլ առավելություններ
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները:
Amio Visa Signature Business քարտն իդեալական գործիք է Ձեր կազմակերպության ծախսերն արդյունավետ կառավարելու և վերահսկելու համար: Դուք կարող եք կանխիկացնել ընկերության դրամական միջոցներն աշխարհի բազմաթիվ կանխիկացման կետերում, կատարել վճարումներ ցանկացած առևտրի սպասարկման կետում, կատարել անկանխիկ փոխանցումներ՝ միևնույն ժամանակ օգտվելով ճամփորդական փաթեթի առավելություններից:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: