Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Politics

«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռազմական ցանկացած գործողություն, որում ներգրավված են Հայաստանի հարևանները, կարող է ընդգրկել մեր տարածաշրջանը: Այս համատեքստում կարևոր է քննարկել Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների լարվածությունը, և թե փոխադարձ ռազմական հարվածները կարո՞ղ են լայնածավալ պատերազմի սկիզբ դառնալ:

«Աշխարհաքաղաքական միջավայրն այնպիսին է, որ լայնածավալ գործողությունների հավանականություն միշտ կա: Հիմա այն հատկապես բարձր է, որովհետև կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնց մի ուղղությունը շահագրգռված է հաստատված կարգերի և ազդեցության գոտիների փոփոխությամբ, մյուսը՝ սեփական ազդեցության պահպանմամբ և ընդարձակմամբ: Սա բերում է բախման այս ուժերի միջև, որը տեսնում ենք տարբեր տարածաշրջաններում մի կողմից՝ հիբրիդային դիմակայության տեսքով, մյուս կողմից՝ բաց և ուղիղ պատերազմների և ռազմական գործողությունների միջոցով: Սա հանգեցնում է նրան, որ աշխարհում ստեղծվում է ռազմական գործողությունների մասշտաբայնացման հնարավորություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

Նշում է՝ իրանա-իսրայել յան հակամարտությունն այս պահին ավելի հիբրիդային հակամարտության տեսք ունի: «Սա Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա առաջին ուղիղ հարձակումն էր: Այն ունի հիբրիդային բաղադրիչ, քանի որ այս հարձակումն ուներ ավելի շատ տեղեկատվական, քան ուղիղ ռազմական նշանակություն: Եթե դիտարկելու լինենք ռազմական բալանսի տեսանկյունից, էական ոչինչ չի փոխվել այդ հարձակման արդյունքում:Բայց տեղեկատվական և տարածաշրջանային բալանսի դիտարկման տեսանկյունից այստեղ բավականին փոփոխություններ կան. ցուցադրվեց, որ Իսրայելը միայնակ, առանց իր դաշնակիցների աջակցության, ի զորու չէ դիմակայել իրանական հնարավոր հարձակումներին: Սա սկսել են քննարկել արաբական, իրանական մամուլում: Սա բերում է տարածաշրջանում Իրանի դերակատարման նոր փոփոխության և կշռի մեծացման: Հիմա տպավորություն է, որ ավելի լայնամասշտաբ գործողություններ պետք է սկսվեն, որովհետև Իսրայելը կպատասխանի: Սակայն ո՛չ Իսրայելը, ո՛չ Իրանը լայն առումով պետք է որ շահագրգռված չլինեն լայնածավալ ռազմական գործողություններով:

Իսրայելը ոչ թե ու ոչ միայն մարտնչելու է իրենից կիլոմետրեր հեռու գտնվող Իրանի դեմ, այլ հենց իր սահմաններին հարակից տարածքներում ունի լրջագույն խնդիրներ՝ Գազայի հատվածում, Լիբանանի հարավում, Եմենի հատվածում: Ընդ որում, եթե Իրանը մտնի լայն պատերազմի մեջ, շատ հնարավոր է՝ արաբական աշխարհի կոնսոլիդացիա Իրանի շուրջ: Արաբական տարբեր լրատվամիջոցներում և վերլուծական շրջանակներում որոշակի ոգևորություն է նկատվում այն առումով, որ քննարկվում է Իրանի կշիռը և դերը տարածաշրջանում: Տպավորություն է ստեղծվում, որ հնարավոր է՝ արաբական աշխարհի բազմաթիվ երկրների կողմից համախմբում Իրանի շուրջ, եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ:

Կարելի է ենթադրել, որ Իսրայելը չպետք է շահագրգռված լինի նման մասշտաբային ռազմական գործողությունների և Իրանի հետ ուղիղ բախման հարցում: Հաշվի առնենք այն հաղորդագրությունները, որ Իրանը կարճ ժամանակահատվածում կարող է ունենալ միջուկային մարտագլխիկներ, իսկ այդպիսի ռազմական գործողությունները Իրանի համար ստեղծելու են լեգիտիմ հիմքեր, որպեսզի նա հնարավորինս արագ ստեղծի և հայտարարի իր՝ միջուկային տերություն լինելու մասին: Կարծում եմ՝ դա այս պահին ո՛չ Արևմուտքին է անհրաժեշտ, ո՛չ էլ Իսրայելին»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ բայց կան ներքին քաղաքական շահեր, որոնցով պայմանավորված՝ հնարավոր է՝ իսրայելական վարչակազմը գնա արկածախնդրության. «ԱՄՆ-ն չի խրախուսում Իսրայելի՝ պատասխան գործողություններ սկսելու հնարավորությունը: Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու իսրայել յան հնարավոր քայլերը չեն ստանալու աջակցություն ԱՄՆ-ի կողմից կամ չեն ստանալու այնպիսի աջակցություն, ինչպիսին ենթադրում է Իսրայելը: Ռազմական աջակցություն հնարավոր է, բայց քաղաքական աջակցություն չի լինի այն ծավալով, որն ակնկալում են Իսրայելում»: Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին թշնամին պարբերաբար կրակում էր հայկական զինված ուժերի դիրքերի, բնակելի տների վրա: Ադրբեջանը նաև ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմն է խախտում հրադադարը: «Նույնիսկ Հայաստանի իշխանություններն են հայտարարում, որ նոր պատերազմի վտանգը լրիվ իրական է:

Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարությունները, որ պատրաստ են Տավուշի չորս գյուղը «վերադարձնել» Ադրբեջանին, վերջինիս համար օրինական հիմքեր են ստեղծում, որպեսզի նա որոշի, թե ինչ միջոցներով է այս գյուղերը վերցնելու՝ ռազմական գործողությունների՞, թե՞ բանակցությունների: Սրա հեղինակը Ադրբեջանը չէ, այլ Հայաստանի իշխանությունները և իրենց կատարած հայտարարությունները: Թե ինչպիսի հիմնավորումներ կլինեն՝ վարչատարածքային բաժանման մասին օրենք և այլն, բացարձակ նշանակություն չունի: Ադրբեջանական կողմի ակտիվությունը սկսվել է այս հայտարարությունից հետո, իսկ դրանից հետո ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցները շրջանցում են այս հատվածը՝ այն համարելով վիճարկելի տարածք: Պատերազմի հավանականությունը շարունակում է չափազանց բարձր մնալ:

Տեղեկատվական գրոհների մասին խոսելիս պետք է հաշվի առնենք Ադրբեջանի ձեռագիրը. յուրաքանչյուր ռազմական մեծ օպերացիայից առաջ Ադրբեջանն իր համար ստեղծել է տեղեկատվական հիմք և իր ռազմական գործողությունները սովորաբար փաթեթավորել է որպես պատժիչ օպերացիա՝ արդար ինքնապաշտպանության իրացում, ինչը նշանակում է, որ որևէ կողմից առնվազն չեն ընդունելու իրենց նկատմամբ որևէ պատժամիջոց, բանաձև և այլն: Հիմա փորձ է արվում պատժիչ օպերացիաների համար ստեղծել տեղեկատվական հիմք, որով պարբերաբար Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեղադրվում են ադրբեջանական զինուժի նկատմամբ գործողություններ կատարելու, հրաձգության և այլնի մեջ: Սա ցուցիչ է, որ Ադրբեջանն առնվազն դիտարկում է Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ որոշում ունենալը և այն կիրառելը: Թե ինչպիսի պայմաններում սա կկիրառվի, կախված է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններից, այլև տարածաշրջանային անվտանգային միջավայրից»,-շեշտում է քաղաքագետը:

Ասել, որ կա պատերազմի իրական վտանգ, բայց քաղաքացիներին չներշնչել վստահություն, որ նրանք պաշտպանված են, հակառակը՝ շարունակել իրական ու պատմական Հայաստանի մասին քննարկումները, հարձակումը եկեղեցու վրա և այլն. մեր զրուցակիցը սա համարում է գաղափարական մուտացիա: «Սա առողջ բանականության արդյունք չէ, այլ հիվանդ: Ժամանակին զգուշացնում էինք՝ չի կարելի թույլ տալ, որ պարտված իշխանությունը վերարտադրվի, այն իր հետ բերում է հոգեբանական տարբեր բարդույթներ և, ի վերջո, բանականության մուտացիա: Այն, ինչ մեզ թվում է տրամաբանությունից վեր, տեսնում ենք պրակտիկ կիրառության մեջ: Այստեղ կան նաև քաղաքական և ենթաքաղաքական շահեր, որոնց նպատակով այս դիսկուրսը հրապարակ է նետվում:

Այն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին հրամցվելու նպատակ: Այստեղ բանականության մուտացիան այն է, որ կարծում են, թե դրանով կչեզոքացնեն արտաքին վտանգները: Բնականաբար, դրանով Թուրքիան չի դադարելու Թուրքիա լինելուց, Ադրբեջանն էլ չի դադարելու Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելուց: Պարբերաբար խոսում էին հայրենասիրության մեր էտալոնի փոփոխության կամ վերաձևակերպման, հայրենիք և պետություն դիսկուրսի մասին, թե որն է առաջնահերթ ու երկրորդական, հետո հայրենիքն ու պետությունն իրար հակադրելու մասին, փողոցում գովազդային պաստառներ են՝ հայրենիքը պետությունն է, դա կտրանսֆորմացվի, որ պետությունը իշխանությունն է: Սրանք ներքին վախերն են, որոնք այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա կամ տոտալիտար վարչակարգի հաստատում:

Ըստ էության, բոլոր բարոյական սահմաններն անցնելուց հետո մնում է միայն վարչահրամայական ապարատի ամրապնդումը և ժողովրդին նոր նարատիվներով կերակրելը: Արդյունքում կստանան այնպիսի զանգված, որի համար լայն առումով միևնույն կլինի, թե իր բնակության վայրը ինչպես կկոչվի, ում ենթակայության տակ կլինի, կարևորը առևտուրն է ու դրամական միջոցներ վաստակելը: Փորձ է արվում այս նարատիվը տարբեր խմորումների միջոցով մտցնել հասարակական դիսկուրսի մեջ, դրանց քննարկումը դարձնել հասարակության սեփականությունը, որից հետո հասարակական ենթագիտակցության մեջ առաջացնել փոփոխություններ, որոնցով կմուտացվի նաև պատմական հայրենիքի ընկալումը: Մեր ունեցած ավանդական ընկալումները, որպես էթնիկ տեսակ, տարածաշրջանի տիրոջ զգացումով ապրող ժողովուրդ, ևս կմուտացվեն: Արդյունքում դառնալու ենք պարզապես տարածաշրջանային ժողովուրդներից մեկը՝ կորցնելով սեփական դեմքը, նպատակը, սեփական առաքելության գիտակցումը»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում