Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցի մոտ բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Հերացի փողոցում Հերացու անվան թիվ 1 հմալսարանական հիվանդանոցի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Վանյանի վարած «Opel» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Կամո Մանուկյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդն ու նրա ուղևոր 29-ամյա Տաթևիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։