Անդրանիկ Քոչարյանը կեղծիքներ է տարածել Արշակ Կարապետյանի վերաբերյալ
«Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծումն ու անցկացրած համագումարը հարուցել է Հայաստանի գործող իշխանությունների վախը, որևէ այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այն արձագանքները, որ տալիս են փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, գրեթե նույն տոնայնությամբ, ինչ` ադրբեջանական լրատվամիջոցներն ու վերլուծաբանները։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին էր հանձնարարված հեգնական տոներով պատասխանել Արշակ Կարապետյանին և կեղծիքներ տարածել նրա վերաբերյալ։ Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արդրանիկ Քոչարյանը ստերի մի ամբողջ կույտ է տարածել, նշել է, որ ինքը նայել է ամբողջ համագումարի ընթացքը, և ավելացրել, թե «Արմենիա Մարիոթում» կայացած համագումարը սակավամարդ է եղել։ «Էնքան տպավորված եմ նաև «Մարիոթում» համագումարից, նայեք համագումարի դահլիճն ինչի՞ ցույց չտվեցին», - հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:
Մինչդեռ համագումարի դահլիճից ստացված տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարին շատ ավելի մարդիկ են մասնակցել, քան՝ բազմաթիվ այլ առաջատար կուսակցությունների նման միջոցառումներին։
Անդրանիկ Քոչարյանը նաև կեղծիքներ է տարածել Արշակ Կարապետյանի վերաբերյալ՝ կրկին հիշելով ապրիլյան քառօրյա պատերազմը։ Ավելին, Կարապետյանին կոչ է արել վերադառնալ Հայաստան և Հայաստանում ստեղծել իր նշած տրիբունալը, որը պետք է դատի Նիկոլ Փաշինյանին։
Ըստ ամենայնի՝ հենց Արշակ Կարապետյանի այս առաջարկն է, որ հունից հանել է գործող իշխանությունների ներկայացուցիչներին և իրենք էլ չեն բացառում, որ Հայաստան վերադառնալու դեպքում, Արշակ Կարապետյանը ձերբակալվելու է գործող իշխանությունների կողմից, մինչդեռ փաշինյանական իշխանության որևէ իրավապահ մարմին մինչ օրս որևէ տեղեկություն չի հայտնել հնարավոր որևէ քրեական գործի վերաբերյալ, ինչը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չափազանց ծանր է տանում իր հասցեին քննադատությունը և հատկապես Արշակ Կարապետյանից։
Իրենց ցինիզմի և լկտիության այն դոզան, որով փորձում են նսեմացնել «Համահայկական ճակատ» շարժմանը և նրա առաջնորդին, ընդամենը խոսում է մեկ բանի՝ գործող իշխանությունների վախերի մասին։