Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն առաջարկել է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հնարավոր պատժամիջոցներ սահմանելով՝ ստիպելու նրան ավելի շատ մարդասիրական օգնության մուտք թույլատրել Գազայի հատված:
«Ազդեցության լծակներ պետք է լինեն, և կան բազմաթիվ լծակներ՝ ընդհուպ պատժամիջոցներ, որպեսզի մարդասիրական օգնությունը անցնի անցակետերով», - նրան մեջբերում է The Guardian-ը:
«Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որն առաջարկեց Եվրամիության պատժամիջոցները Հորդանան գետի Արևմտյան ափում բռնություն գործադրող իսրայելցի վերաբնակիչների նկատմամբ: Անհրաժեշտության դեպքում մենք կշարունակենք, որպեսզի հասնենք մարդասիրական օգնության մատակարարմանը»,- հավելել է նա։
Գազայի հյուսիսային մասում սով է կանխատեսվում և այն շատ մոտ է, ասվում է ՄԱԿ-ի անցյալ ամիս զեկույցում: Ըստ Oxfam-ի՜ սովի «աղետալի մակարդակի» բախված մարդկանց թիվը դեկտեմբերից գրեթե կրկնապատկվել է:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը բարձրացրել է Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին