Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ)
Լավ պատկերացնելու համար, թե իրականում ինչ խնդիրներ ու նոր սպառնալիքներ են ստեղծվելու Տավուշի ու Հայաստանի համար, 4+4 սխեմայով 8 գյուղերի հանձնումն Ադրբեջանին, փորձենք թեման դիտարկել քարտեզների հիման վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Եթե շատ կարճ և ընդհանուր գծերով ներկայացնեմ, ապա Նոյեմբերյան քաղաքի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է, ադրբեջանցիները վտանգավոր բնագծերում տեղակայվելով խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու մարզի տարբեր բնակավայրերի նկատմամբ, Տավուշի և ՀՀ-ի հիմնական կոմունիկացիաները կամ խաթարվում են կամ նույնիսկ նորերի դեպքում` գտնվելու են թշնամուց վտանգավոր հեռավորության վրա:
Այս նյութում դեռ չեմ անդրադառնում Իջևան-Բերդ մայրուղու և նրա գյուղերի թեմային ու դեռ չեմ դետալացնում բոլոր այն սպասվելիք փորձանքներն առանձին գյուղերի մասով», -գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկարներ: