Մտքեր «ՀայաՔվեի» համաժողովից. Արմեն Մանվելյան
• Երբ հրաժարվում ես քո ազգայինից և փորձում ես պետական համակարգը կառուցել դրսից բերված արժեհամակարգով, ապա այդ համակարգերը սկսում են ձախողվել։ Պետությունների ձախողման գլխավոր պատճառներից մեկը արժեհամակարգերի ճգնաժամն է։
• Պատմական կենսափորձի և պատմական հիշողության կարևորությունը մերիտոկրատիզմի կառուցման գերկարևոր պայման է։
• Պատմականորեն այնպես է ստացվել, որ հայկական իրականության մեջ Հայ առաքելական եկեղեցին պատմական և ազգային ժառանգության հիշողությունը կրող միակն ինստիուտն է։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Հայկական պետականությունը պետք է հիմնվի եկեղեցու շուրջ։