Մտքեր «ՀայաՔվեի» համաժողովից. Վարազդատ Հարությունյան
• Եթե Թուրքայի կամ Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի ներքո Հայաստանն ինչ-որ կերպ հրաժարվում է, օրինակ, Ցեղասպանության ճանաչման գործին սատար կանգնելու իր նպատակադրումից, նշանակում է՝ Հայաստանը կորցնում է իր անկախությունը։ Այս պարագայում հայ ժողովուրդն ունենալու է բոլոր լեգիտիմ իրավունքները վերանվաճելու իր անկախությունը և վերացնելու այն խախտումը, որը թույլ են տալիս, օրինակ, օրվա իշխանությունները։
• Անկախության հռչակագիրը սահմանադիր փաստաթուղթ է և հիմք է ծառայել Սահմանադրության ընդունման համար։ ՀՀ-ում չի կարող ընդունվել, գոյություն ունենալ մի Սահմանադրություն, որը կհակասի Անկախության հռչակագրի սկզբունքներին և պահանջներին։