ՖՈՏՈ. Հակառակորդի բոլոր զինվորներին խփելով` կարողացանք փրկել մեր տղաներին. Հատուկ ջոկատայինի հուշերը ապրիլյան պատերազմից
Armlur.am-ը գրում է.
2016 թ. ապրիլի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ՀՋԿ-ծառայող, պայմանագրային զինծառայող, Սասուն Միքայելյանը Թալիշի դիրքերում ստացել է հրազենի ծանր վիրավորում որովայնի շրջանում:
Զինծառայողը երրորդ կարգի հաշմանդամ է, բայց դեռ ոչ մի անգամ իրեն հասանելիք հաշմադամության թոշակը չի ստացել, իսկ պատճառներն անհայտն են:

ArmLur.am-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանը պատմեց, որ վիրավորվել է ապրիլի 3-ին՝ Թալիշի դիրքերում կռվի ժամանակ. «Երկար բոյեր ենք տվել, փորձել ենք վիրավոր զինվորներին հանել: Թուրքերը շատ-շատ էին, հնարավոր չէր մոտենալ մեր զինվորնեին: Մեր հատուկ ջոկատայինների հետ, բոլորին խփելով, որոշ չափով կարողացել ենք երեխեքին հանել, ովքեր որ մնացել էին խրամատներում, դաշտերում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում