Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Politics

«Եվրախորհրդարանի բանաձևերը սոսկ բարոյական աջակցություն են. մեզանից էլի սպասելիքներ ունեն»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր՝ կոչ անելով ԵՄ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Ոչ վաղ անցյալում Հաագայի դատարանը հօգուտ Հայաստանի վճիռներ էր կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ: Բայց ոչ միայն միջանցքը չապաշրջափակվեց, այլ շաբաթներ անց Արցախը հայաթափվեց: Որքանո՞վ կարող ենք վստահել նման բանաձևերին ու հայտարարություններին: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է, որ այդ բանաձևերին պետք է վերաբերվել որպես փոքր ճնշման միջոց Ադրբեջանի վրա:

«Դրանք որևէ հետևանք չեն ունենալու, կմնան թղթի վրա որպես բանաձև, ԵՄ-ն այդ պատժամիջոցները չի մտցնի, որովհետև առայժմ նման անհրաժեշտություն չեն տեսնում: Ավելին՝ Հայաստանն էլ դա առանձնապես չի պնդում, հակառակը՝ պնդում է խաղաղություն կնքելու մասին: Սա եվրոպական երկրների կողմից բարոյական աջակցության հերթական քայլն է, դրանով էլ կսահմանափակվի, մոտ ապագայում պատժամիջոցների մասին խոսք լինել չի կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է վերլուծաբանը:

Իսկ ի՞նչ են մեզանից ստանալու այս «բարոյական աջակցության» դիմաց: «Մասամբ արդեն ինչ-որ բան արել ենք, ու մեզանից էլի սպասելիքներ ունեն: Ի՞նչ ենք արել՝ փակել ենք Ղարաբաղի հարցը, թուլացրել ենք Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և շարունակում ենք գնալ այդ ճանապարհով: Բնական է, որ դրա համար որևէ բանաձև ընդունելն ափսոս չէ: Առաջիկայում Հայաստանը պատրաստվում է կազմակերպել Ուկրաինայի նախագահի այցը: Իմ կարծիքով, եթե նման բան տեղի ունենա, Եվրախորհրդարանից բարոյական աջակցության ևս մի քանի բանաձև կստանանք: Վերջերս թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն այլևս չի կարելի տեղավորել դիվերսիֆիկացիայի սահմաններում, դրանք ակնհայտ հակառուսական հայտարարություններ են, որոնք հնչում են Հայաստանի բարձրագույն պաշտոնյաների կողմից, որոնց տակ որևիցե հիմնավորում չկա:

Սկսած Ֆրանսիայում Փաշինյանի հայտարարությունից, որ Ռուսաստանը կոչ է անում հայ ժողովրդին դուրս գալ փողոցներ և իշխանությունը տապալել, Ալեն Սիմոնյանի հայտարարությունից, որ պատերազմը պայմանավորված է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի, գուցե նաև Թուրքիայի միջև, և գուցե նորից նման մի բան լինի և այլն: Դա արվում է Ռուսաստանում նախագահական ընտրություններին ընդառաջ: Երբեմն վիճակը գնահատում ենք միայն մեր կողմից ու դժգոհում ամբողջ աշխարհից: Այս վիճակին նայեք Մոսկվայի աչքերով, թե ինչ է տեղի ունենում: Նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ քո՝ գոնե ֆորմալ դաշնակից երկրում քեզ մեղադրում են ցանկացած մեղքի մեջ, ինչ որ կատարվել է Հայաստանի հետ: Ի՞նչ վերաբերմունք պետք է լինի դրանից հետո: Բարձրաստիճան պաշտոնյաների համար առանձնապես վտանգ չի լինի: Ոչ ոք Ալեն Սիմոնյանին չի զրկի չորրորդ աշխատավարձից կամ հերթական պարգևատրումից: Բայց որքանո՞վ դա կանդրադառնա հասարակ մարդկանց վրա, ոչ ոք չի կարող ասել: Ալեն Սիմոնյանը հեգնանքով ասում է՝ հո Ռուսաստանը մեզ պատերազմ չի՞ հայտարարի: Այո, պատերազմ չի հայտարարի, բայց միայն դա՞ է Ռուսաստանի զինանոցում, և մարդիկ դրանից չե՞ն տուժելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով, միայն ամբիցիաների խնդիր է: «Չեմ պատկերացնում, թե ինչ օգուտ կարող է լինել նման հայտարարություններից: Ասում են, թե Արցախի հարցով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են իրար դեմ հայցեր չներկայացնել միջազգային դատարան, այսինքն՝ Արցախի հարցը փակում են: Այսինքն՝ ի՞նչ պետք է ստանա Հայաստանն այս հակառուսական ակցիաներից: Վատագույն դեպքում, եթե Ռուսաստանը հաղթում է պատերազմում, կլինեն շատ ողբերգական հետևանքներ, «լավագույն» դեպքում՝ Հայաստանի համար ոչ մի բան էլ չի փոխվի: Դրական էֆեկտ ակնկալելը շատ դժվար է»: Ստացվում է, որ Հայաստանը գործի՞ք է հավաքական Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ:

«Գլոբալ հակամարտություններում երկրները ցանկանում են ինչ-որ գործիքներով ազդել հակառակորդի վրա: Հիմա դա է տեղի ունենում: Վատն այն է, որ փոքր Հայաստանը դառնում է երկու գլոբալ կենտրոնների հակամարտության կիզակետ: Շատ է խոսվում, որ Արևմուտքն ուզում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել: Ստացվում է, որ երկրորդ ճակատն այս փոքր Հայաստանն է լինելո՞ւ իր հակառուսական հայտարարություններով, երկիրը, որի տնտեսությունը կախված է Ռուսաստանից: Կիսազավեշտալի վիճակ է, երբ փորձում ես կողքից նայել: Մի փոքրիկ փաստարկ ևս. Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց: Նա միշտ համարվել է ավելի շատ դեպի պրոարևմտյան գործիչ: Տեսեք՝ երևի նույնիսկ իրենց թիմի մեջ կան մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ինչի համար է դա պետք, ինչ է իր ուզածը: Արցախի էթնիկ զտումից հետո Հայաստանը մեղադրում էր Ռուսաստանին, բայց հետո Նիկոլ Փաշինյանը մի անգամ գնաց Սանկտ Պետերբուրգ, հանդիպեց Պուտինի հետ, մի անգամ էլ Ալմա Աթայում հանդիպեց Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ: Իմ կարծիքով, այդ այցերի ժամանակ երևի Փաշինյանի մոտ այն կարծիքն է ձևավորվել, որ իրեն այլևս գործընկեր չեն համարում, որին կարելի է վստահել այդ մեղադրանքներից հետո: Եվ, երևի թե, մի քիչ էլ իր բնավորությունից ելնելով, նա գնում է, այսպես ասած, նման սրացումների, քայլերի»,-ընդգծում է Մարգարյանը:

Կարծիք է հնչում նաև, որ վա-բանկ գնալու մտադրություն ունի: «Եթե մարդը գնում է վա-բանկ, նշանակում է, որ ինչ-որ բանի շանս, գոնե հույս ունի: Չգիտեմ, թե ինչ շանս կամ հույս ունի Փաշինյանը, բայց մտածել, որ այս պատմությունից հետո Հայաստանը որպես պետություն շահած դուրս կգա, այդտեղ իմ կարծիքով վա-բանկի հույս չկա: Դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման հերթական թատերաբեմ, դրանից ոչ մի լավ բան չի լինելու»,-ասում է քաղաքական վերլուծաբանը:

Մտավախություն կա, որ Փաշինյանի՝ այս տարիներին վարած քաղաքականության հետևանքով Հայաստանն այնպիսի իրավիճակում է հայտնվելու, որ հետագայում նոր իշխանությունների համար դժվար է լինելու կարևոր հարցերում շեշտակի փոփոխություն անելը, կամ էլ դա բավականին երկար ժամանակ է պահանջելու: «Այո, որոշ հարցերի դեպքում բարդ է լինելու անիվը հետ պտտելը: Օրինակ՝ Արցախի հարցում, եթե նույնիսկ շատ լավատես լինենք, կարող ենք միայն ենթադրել, որ գուցե տասնամյակների ընթացքում ինչ-որ ձևով վերադարձ լինի, բայց ոչ ավելին: Անհասկանալի իրավիճակ են այսօր ստեղծում այս իշխանությունները: Խնդիրն այն է, որ ինչ անում են, ընկնում են ավելի մեծ փոսի մեջ ու չեն կարողանում խոստովանել, որ դա իրենց մեղքով է, ավելի շատ են խորացնում: Չի երևում վերջը, թե երբ է դադարելու այս պրոցեսը: Անհեթեթ հայտարարությունների հիմքը չկա, վերջը չի երևում: Կրկին օրինակ բերեմ Ալեն Սիմոնյանի խոսքից, ասում է. «Ուզում էին Հայաստանը մտցնել Միութենական պայմանագրի մեջ, դրա համար պատերազմ սարքեցին: 2020 թ.-ի պատերազմը ստեղծվել է նրա համար, որ հետո Ուկրաինայում պատերազմ լինի, Ռուսաստանն ալտերնատիվ ճանապարհ ունենա: Հայ ժողովուրդը դրա դեմ կանգնեց, ընտրությունների ժամանակ տապալեց այդ ծրագիրը»:

Եթե, օրինակ՝ լրագրողը նման թեզերով հոդված գրի, կասեն ֆանտազիա է, ուղղակի խոսում է, դրա հիմքը չկա, բայց նման հայտարարություններ անում է երկրի երկրորդ դեմքը, սա շատ ծանր հետևանքներ կարող է առաջացնել, որովհետև դա փաստորեն պաշտոնական կարծիք է»,-նշում է մեր զրուցակիցը: Հանդիպումներ են տեղի ունենում Փաշինյանի և Ալիևի, Միրզոյանի և Բայրամովի միջև: «Հերթապահ հանդիպումներ են, բնակաբանար, ինչ-որ խոսակցություններ են լինում, ինչ-որ բաներ փորձում են համաձայնեցնել: Բայց հիմնականում երկու կողմի համար էլ ժամանակ շահելու, գործընթաց ցույց տալու խնդիր կա: Գլոբալ հակամարտությունը շարունակվում է, բոլորն ուզում են հասկանալ, թե ինչ է լինելու, որ նժարի վրա ավելի շատ ծանրություն կընկնի: Ավելի շատ Ադրբեջանին է ձեռնտու ձգձգել այդ իրավիճակը, նա էլի ինչ-որ ամբիցիաներ ունի, ի տարբերություն Հայաստանի, որը ոչ մի ամբիցիա չունի, Փաշինյանն այսօր էլ կստորագրի, միայն թե իրենց հանգիստ թողնեն: Ադրբեջանը մտադրություններ ունի ճանապարհների, «անկլավների» հետ կապված: Բանակցությունների ձգձգումը դրանով է պայմանավորված, փորձում են իրենց նարատիվներն առաջ տանել: Պայմանավորված է նաև ռուս-ուկրաինական պատերազմով, բայց ոչ թե հանգուցալուծմամբ, այլ նրանով՝ աշխարհն ավելի շատ կխառնվի՞ դրան, թե՞ չէ: Եթե ավելի շատ խառնվեց, ուրեմն ավելի բարենպաստ պայմաններ են ինչ-որ գործողություններ սկսելու համար, եթե գնաց դեպի հանդարտություն, ուրեմն ավելի բարենպաստ պայմաններ են ինչ-որ բան ստորագրելու համար»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում