Ջամբո-Պոնչո «պատերազմում» տրորվել է նրանց երեխաների լավագույն շահը (տեսանյութ)
Shabat.am-ը գրում է.
Օրեր առաջ դերասան Վահագն Սիմոնյանը՝ Պոնչոն, ահազանգել էր, թե իր անչափահաս երեխաները վտանգի մեջ են ու նրանց պատանդ են պահում «Ջամբո» ռեստորանային համալիրում: Պոնչոն դիմել էր լրատվամիջոցներին ու խնդրել, որ իր երեխաներին ինչ-որ կերպ փրկեն: Պոնչոյի նախկին կինը ով երեխաների հետ միասին ապրում է վերոնշյալ ռեստորանային համալիրի սեփականատիրոջ հետ՝ պնդում է, որ երեխաներն իրենց այստեղ ավելի լավ են զգում: Երեխաները ներկայացնում էին իրենց ու Պոնչոյի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ոչ եթերային բառեր, հայհոյանքներ: Երեխաները պնդում էին, թե ատում են իրենց ծնողին:

Լուսանկարում՝ Պոնչոյի նախկին կինն է
Զերծ մնալով այս ընտանեկան խնդրին որևէ գնահատական տալուց մենք փորձել ենք անդրադառնալ երեխաների՝ անձնական տվյալների պաշտպանությանը:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը նշեց, որ Զանգավածային լրատվամիջոցները երեխաների անձնական տվյալները ՝ անուն, ազգանուն, լուսանկար, պետք է հրապարակեն միայն այն խիստ բացառիկ դեպքում, եթե դա բխում է երեխայի լավագույն շահից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում