«Իմ անվան դեմ է դա». ո՞վ է ընկել Մասիսի քաղաքապետի հետևից, և ի՞նչ է իրականում տեղի ունեցել քաղաքում
Armlur.am-ը գրում է.
Քիչ առաջ ArmLur.am-ը էլեկտրոնային նամակ ստացավ հետևյալ բովանդակությամբ. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայր Գոռիկը և վերջինիս սանիկ Զիբիլի Գոռիկ մականվամբ Գոռիկը 4 օր առաջ 5-6 մեքենայով դանակներով, ավտոմեքենաներով և բիտաներով զինված Արարատի մարզի Մասիս քաղաքի հրապարակում՝ մարդաշատ վայրում, երեկոյան սրճարաններից մեկում կռիվ են հրահրել մի խումբ այլ երիտասարդների` վերջիններիս հասցնելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դանակահարել են մի քանիսին, մյուսները գլխի շրջանում ծանր վնասվածներ են ստացել: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Մհեր Հանբարձումյանի (Թույների Մհեր) տղան է, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան: Հիշեցնենք, որ նմանատիպ այլ դեպքեր հաճախակի են կրկնվում Մասիս քաղաքում»:
ArmLur.am-ը ստացած տեղեկությունը ճշտելու նպատակով զրուցեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ:
-Պարո′ն Համբարձումյան, մենք տեղեկություն ենք ստացել այն մասին, որ օրերս Մասիս քաղաքում Ձեր եղբոր մասնակցությամբ դանակահարություն է տեղի ունեցել…
-Ես տեղյակ եմ արդեն, որ նման տեղեկություններ են տարածվել լրատվամիջոցներով: Գիտեմ, թե ինչ մեյլից են տարածել: Իրականում նման բան չկա: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես նման խուլիգանություններ թույլտվող մարդ չեմ: Եթե նրանք նման պատմության մեջ հայտնվեն, ապա ես անձամբ կպատժեմ: Դա ապատեղեկատվություն է: Դա չի համապատասխանում իրականությանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում