Շոյգուն Պուտինին զեկուցել է Ավդեևկան ամբողջապես վերահսկողության տակ վերցնելու մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Դոնեցկի մերձակայքում գտնվող Ավդեևկա բնակավայրն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին։
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են նահանջել։ ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել նրան դիրքերին և հենակետերին և շարունակում են հարձակողական գործողությունները։
Գերատեսչության տվյալներով՝ ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել 31,75 քկմ տարածք։ Նշվում է, որ Ավդեևկայի համար մղվող մարտերում ուկրաինական կողմի կորուստները միայն վերջին 24 ժամում գերազանցել են 1,5 հազարը։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, «Տավրիա» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի հրամանատար Ալեքսանդր Տարնավսկին հայտնել է, որ Ավդեևվկայի ուղղությամբ շրջափակման սպառնալիքի տակ գտնվող ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվել նոր դիրքեր և շարունակում են մարտական առաջադրանքներ կատարել։
Նա ասել է, որ այժմ չի կարող նշել ուկրաինացի զինվորների թիվը, որոնք գերի են ընկել Ավդեևվկայից հեռանալիս։
«Օպերատիվ իրավիճակի փոփոխությամբ առաջացած դժվարին պայմաններում գերեվարվել են մի շարք զինվորականներ», - ասել է նա։