Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Politics

«Հայաստանում ստեղծում են վերահսկելի քաոս բոլոր բնագավառներում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ ամիսներ առաջ փորձագետներն ահազանգում էին երկրին սպառնացող վտանգների մասին: Հիմա ընդգծում են՝ ամեն ինչ այնքան պարզ է, որ երբեմն անգամ մեկնաբանելու կարիք չկա: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ կատարվում է այն, ինչ կանխատեսում էին պատմությունից, քաղաքագիտությունից, աշխարհաքաղաքականությունից հասկացող մասնագետները:

«2020 թ. նոյեմբերի 9-ից հետո միաձայն հայտարարում էինք, որ Հայաստանի միակ փրկությունը և ապագա աղետներից խուսափելու միակ ելքը Նիկոլի և նրա թիմի իշխանությունից հեռացումն է: Եթե ոչ, ապա կունենանք այն աղետը, ինչին ամենօրյա ռեժիմով հիմա առնչվում ենք: Պատերազմից անցել է երեքուկես տարի, այս տարիներն ապացուցեցին, որ չեն կարող թշնամու առաջ ծնկի եկած Նիկոլը և իր թիմը հավասարը հավասարին բանակցել Ալիևի և նրա իշխանության ներկայացուցիչների հետ, նույն անձը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է քաղաքագետը:

Ընդգծում է՝ եթե հայ ժողովուրդը, կրավորական կեցվածք ընդունելով, այս աղետի իրական արհավիրքները չհասկանալով, շարունակի «նախկին-ներկա» անհեռատես և տգետ բանավեճը, Ադրբեջանի բռնապետի անմիջական պահանջով Հայաստանի Հանրապետությունը, դրա բնակավայրերը կարող են վերանվանվել: «Բաքվում են որոշելու Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի ներքին ու արտաքին քաղաքականություն վարի: Արդեն սկսել են միջամտել մեր ներքին գործերին, դա նորություն չէ: Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ հայտարարության տեսքով փորձեց շանտաժել հասարակությանը, որ եթե չփոխենք մեր Սահմանադրությունը, ապա խաղաղություն չի լինի, և պատերազմ կլինի: Նույն ձեռագրին համապատասխան, Նիկոլ Փաշինյանը շանտաժում էր հասարակությանը, թե՝ Արցախը կտանք և հանգիստ կապրենք: Այդ տգետ թեզին կարող էին հավատալ միայն թերուսները և պատմությունից ու քաղաքականությունից չհասկացող մարդիկ:

Արցախը սկուտեղի վրա տրվեց, այն էլ «բոնուսով»՝ հայաթափված: Արցախը տալով Ադրբեջանին՝ Նիկոլը պատերազմը բերեց ուղիղ Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս: Հիմա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարություններ անելով, այս կամ այն լրատվամիջոցին հարցազրույցներ տալով՝ փորձում է կրկին հասարակությանը շանտաժել, որ մեր բոլոր դժբախտությունները հիմա էլ Սահմանադրության և Անկախության հռչակագրի մեջ են: Երբ ընդդիմությունն օբյեկտիվորեն բարձրաձայնեց, որ Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի նախագահի բացահայտ պահանջն է, քայլիստները և Նիկոլին սպասարկող այլ ուժեր սկսեցին լկտիաբար և ցինիկաբար մեղադրել ընդդիմությանը, թե իբր նա է այդ մտքերը տալիս Ադրբեջանի բռնապետին, առավել ևս, որ իբր թե քայլիստ որոշ պաշտոնյաներ և Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության մասին առաջին անգամ խոսել են 2023 թ.-ի վերջին»,-ասում է Համբարյանը:

Այս համատեքստում հիշեցնում է՝ Ալիևն առաջին անգամ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին բարձրաձայնել և այդ պահանջը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին 2021 թ. սեպտեմբերի 27-ին: «Դրա վերաբերյալ բոլոր ապացույցները կան համացանցում: Ադրբեջանի բռնապետի պահանջից 2,5 տարի անց Նիկոլ Փաշինյանն իբր թե ինքնակամ է այդ որոշումն ընդունել: Ինքնակամ որոշման մասին խոսք լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն մարդ չէ: Բազմիցս է ապացուցել, որ թուրքադրբեջանական տանդեմի շահերի սպասարկուն է Հայաստանի Հանրապետությունում»,-կարծիք է հայտնում մեր զրուցակիցը: Համբարյանն ուշադրություն է հրավիրում ոչ միայն Սահմանադրության փոփոխության հարցին:

«Վերջերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովն իր հարցազրույցում նշել էր՝ բացի Հայաստանի Սահմանադրությունից, Հայաստանի կողմից ընդունված և վավերացված բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանի շահերին: Ամիրբեկովը հայտարարում է, որ Հայաստանը պետք է փոխի բազմաթիվ օրենքներ և վավերացված միջազգային պայմանագրեր, որոնք ձեռնտու չեն Ադրբեջանին: Այդ պահանջների մեջ նա երկուսն առանձնացրեց: Առաջին՝ ըստ Ամիրբեկովի, ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված Արցախյան հարցի վերաբերյալ հոդվածը չի համապատասխանում իրենց տեսակետին: Այս հայտարարությունից երկու օր անց ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվեց, այս պարագայում կարելի է գլոբալ ասել՝ Ալիևին ոչ ձեռնտու հոդվածը: Կայքի «ԼՂ հիմնախնդիր» բաժինը չի գործում: Պատճառաբանեցին, թե կան տեխնիկական խնդիրներ: Հետաքրքիր էր, որ այդ տեխնիկական հարցը ծագեց Ամիրբեկովի հայտարարությունից մեկ ու կես օր հետո:

Երկրորդ՝ շատ հետաքրքիր բացահայտում արեց Ամիրբեկովը 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրի հետ կապված: Դրանով ձևավորվել է «Անկախ պետությունների համագործակցություն» կազմակերպությունը, այն ստորագրվել է 11 երկրի կողմից, բացառություն են Մերձբալթյան երկրները և Վրաստանը: Ամիրբեկովը փաստացիորեն նշեց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը ստախոս է: Ցավն այն է, որ Նիկոլի ստախոսությունն արդեն բացահայտում են մեր թշնամիները, սա խայտառակություն է մեզ համար: Ամիրբեկովը հերքեց Նիկոլ Փաշինյանի՝ երեքուկես տարվա ընթացքում բազմիցս կրկնված այն թեզը, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է Ալմա Աթայի հռչակագրով, և այդ տարածքի մեջ է մտել նաև Արցախը: Ամիրբեկովն ասաց այն, ինչ բազմիցս հայտարարել են Հայաստանի ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ այդ հռչակագրի ստորագրմանը մասնակցած այն ժամանակվա իշխանությունների ներկայացուցիչները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմի անդամները: 1992 թ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից վավերացված Ալմա Աթայի դեկլարացիայում հայկական կողմը մտցրել է տասը փոփոխություն, այդ հռչակագիրը վավերացվել է Գերագույն խորհրդի կողմից՝ այդ տասը վերապահումները հաշվի առնելով, որոնց մեջ մտնում է այն, որ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախը չի ճանաչվել Ադրբեջանի տարածք:

Էլչին Ամիրբեկով անուն ազգանունով ազերի թուրքը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանն իր դավաճանությունը, իր հակահայ քաղաքականությունը քողարկելու և սեփական իշխանությունն ամեն գնով պահելու համար պատրաստ է ստորագույն և ցածրակարգ ստախոսությունների: Այդ ստախոսություններով նա մեխանիկորեն պաշտպանում է նաև թուրք-ադրբեջանական թեզերը: Ամիրբեկովի բացահայտումը մեզ համար ողբերգություն պետք է լինի: Արցախյան հիմնախնդրի ծագումից և Մինսկի խմբի ստեղծումից ի վեր՝ 1992-2020 թթ., երբեք չենք իմացել, որ Հայաստանը երբևէ որևէ ձևաչափով կամ փաստաթղթով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հակահայ, հակահայաստանյան, թրքամետ, թրքաբարո թեզերի հեղինակը Նիկոլը և իր իշխանության կեղծարար, ստախոս ներկայացուցիչներն են»,-շեշտում է քաղաքագետը՝ հավելելով. «Մենք մարտնչող անարժանապատվության մարաֆոնի ենք մասնակցում: Մենք «на дне» էլ չենք, փորձում ենք ձեռքով փորել, որ էլ ավելի խոր գնանք»:

Բայց հարվածները միայն Սահմանադրությանն ուղղված չեն, այլ մեր երկրի կարևորագույն կառույցներին՝ Եկեղեցի, կրթություն, մշակույթ: «Սա բազմաթիվ երկրներում կիրառվող քաղաքական տեխնոլոգիա է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության բնագավառում: Քանի որ արտաքին քաղաքականություն փաստորեն չունենք, այն ամբողջությամբ ավերված է, ողբալի վիճակում է, հիմա Նիկոլի հետևում կանգնած ուժերը Հայաստանում ստեղծում են վերահսկելի քաոս բոլոր բնագավառներում, հատկապես այն ոլորտներում, որոնք մեզ համար շատ կարևոր են, այս դեպքում՝ Եկեղեցին և կրթությունը: Պատահական չէր, որ Նիկոլի իշխանության գալուց հետո առաջին հարվածը կրկին հասցվեց Եկեղեցուն՝ բազմաթիվ կեղծիքներով, ասեկոսեներով, անապացույց մեղադրանքներով, զրպարտություններով: Հետևում էի այն ժամանակ, թե ինչ մեթոդով են հակաեկեղեցական ստահակները խաբում հասարակությանը: Այն ժամանակ տեղի ունեցավ Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների միջև մասունքների փոխանակման գործընթաց, ռուսական կողմին տվեցինք Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք՝ փոշի:

Նիկոլական ստահակ խումբը և նրա ներկայացուցիչները սոցիալական ցանցերում դիտավորյալ տարածում էին մի կեղծ լուսանկար, որում Սուրբ Գեղարդի կեսը կտրված էր: Փորձում էին մեղադրել Գարեգին 2-րդ կաթողիկոսին Գեղարդը պղծելու և նրա կեսը ռուսներին նվիրելու մեջ: Սա մանիպուլ յացիոն կեղծարարության մեթոդ էր, որով հասարակությանը փորձում էին հանել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի դեմ իբր պայքարողները շատ լավ գիտեն, որ պայքարում են հենց Եկեղեցու դեմ: Ի տարբերություն այլ եկեղեցիների, մեր Եկեղեցում չկա նման ավանդույթ, որ ոչ հոգևոր դասի ներկայացուցիչները որոշում ընդունեն, թե ով պետք է լինի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ: Փորձում են մեր Եկեղեցին դարձնել բողոքական: Դրանք աշխարհում գործող այն եկեղեցիներն են, որոնց թիկունքում կանգնած է Արևմուտքը, այնտեղից հովանավորվող եկեղեցիներ և աղանդներ են:

Ի դեպ, ընտանիքի ինստիտուտի պղծման մեթոդի հովանավորման մասին: Նիկոլ Փաշինյանն իր հովանավորության տակ վերցրել էր մի սեռափոխված գյումրեցու, որն իբր թե Գյումրիում ենթարկվել էր հալածանքների և փախել: Փաստում եմ՝ աղջիկը, որը հետագայում տղա էր դարձել, երբևիցե Գյումրիում հալածանքների չի ենթարկվել, բացահայտ ցույց էր տալիս իր սեռական կողմնորոշումը և այլն: Նիկոլը, նրան թիրախավորելով, ԱԺ ամբիոնն օգտագործում էր պղծությունը հովանավորելու թեզերն առաջ տանելու համար: Նրանք «մարսեցին» Արցախի հանձնումը թուրք-ադրբեջանական տանդեմին, հիմա էլ ավելի են ուժեղացրել իրենց հարձակումները ավանդական ինստիտուտների՝ հայկական ընտանիքի և Եկեղեցու դեմ, որոնք մեզ մոտ միշտ շատ ուժեղ դիրքեր են ունեցել: Պետք է նաև գաղափարական պայքար մղեն, պղծում և կեղծում են Հայոց պատմությունը: Դրա վառ օրինակը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն է, այն դասագիրք չէ, այլ եսիմ ինչ է: Ամենակարևորը՝ առաջին անգամ եմ տեսնում, որ «Հայոց պատմության» դասագիրքը հեղինակում է մեկը, որը Հայոց պատմության մասնագետ չէ, նա համաշխարհային պատմության մասնագետ է»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում