Թուրքիան ԵԽԽՎ-ից պահանջում է վերանայել Ադրբեջանի պատվիրակությանը վտարելու որոշումը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) պահանջում է վերանայել ադրբեջանական պատվիրակությանը Վեհաժողովի աշխատանքներից հեռացնելու որոշումը՝ պնդելով, թե ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը «կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված ջանքերին»։
«Թուրքիան ԵԽԽՎ-ին կոչ է անում հնարավորինս արագ անդրադառնալ այս սխալին և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վրա», - հայտնում են Թուրքիայի արտգործնախարարությունից։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, և պատվիրակությունն առնվազն մեկ տարով վտարվեց Վեհաժողովից: