Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Politics

Պատմական առաքելություն ստանձնելու ճակատագրական պահը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն չորրորդ տարին ամեն օր, երբ օրը մթնում է, նորից հային պատում է տանջալից ու մղձավանջային գիշեր անցկացնելու տհաճ զգացումը, իսկ երբ լույսը բացվում է, նրան սպասվում է ամենասարսափելին ու դժոխայինը, երբ մտածում ես, թե որն է լինելու վեր կենալուդ նպատակը, երբ չգիտես ապրելուդ նպատակը, հայրենի այդքան թանկ հողը տրորելուդ նպատակը։ Երբ գիտես, որ արթնանում ես մի երկրում, որտեղ մարդիկ ապրում են զավեշտի օրենքներով ու տրամաբանությամբ, որտեղ պաշտպանված չէ անվտանգությունդ, արժանապատվությունդ, ինքնությունդ, երազանքներդ։

Գիտես, որ երկիրդ կործանվում է, սակայն ոչինչ չես կարողանում անել, հետո անճարությունից սկսում ես ինքդ քո աչքից ընկնել։ Երբ գիտես, որ ստիպված ես լինելու վեցերորդ տարին շարունակ արթնանալ մի երկրում, որտեղ իշխանություններն ընդհանուր ոչինչ չունեն սեփական երկրի ու ժողովրդի հետ և բացահայտ թշնամու շահն են սպասարկում, երբ ոտքերիդ տակից հողը փախչում է, որտեղ ամեն Աստծո օր սպասում ես մի նոր գույժի՝ տարածքների զիջման, մարդկային կորստի ու դ ա վադ րու թյան, իրա կ ա նու թյու ն ի ց կտրված, անտրամաբանական ու տարօրինակ մի նոր որոշման, որտեղ ժողովրդի մի մեծ զանգված անհասկանալիորեն հայրենիքի փոխարեն ընտրում է նյութը, շահը, էժանագին վայելքները, գաղթականությունն ու պանդխտությունը, սիրո փոխարեն՝ ատելությունը, ճշմարտության փոխարեն՝ սուտը, կեղծիքը, կյանքի փոխարեն՝ ինքնաոչնչացումը, արժանապատվության փոխարեն՝ նվաստացումն ու ստրկությունը, պայքարի փոխարեն՝ հանդուրժողականությունն ու հարմարվողականությունը, ներկայի ու ապագայի փոխարեն՝ անցյալը, սեփական ուժերին ապավինելու փոխարեն օտարի ու Աստծու մեջ է փնտրում փրկությունը, համերաշխության փոխարեն գերադասում է անմիաբանությունն ու պառակտումը։

Որտեղ ոչ քիչ քանակությամբ մարդիկ հանդուրժում են ստորաքարշությունը, անամոթությունը, սուտը, դավաճանությունն ու անբարոյականությունը, որտեղ բացակայում է ապրելու մարդկային շարժառիթը՝ հավատքը։ Իսկ հավատքը մարդկային կյանքի իմաստի հիմնասյուներից է, հավատքը կյանքի ուժն է, որի արդյունքում մարդն իրեն չի ոչնչացնում, այլ ապրում է։ Հակառակ դեպքում դառնում ես անպետք, կյանքդ դառնում է ոչ իմաստալից, երբ քո կուտակած գիտելիքներն ու սերը չես կարող իրացնել ի նպաստ քո ու քո երկրի, որտեղ հնարավորություն չունես երազել ու երազանքներդ իրականություն դարձնել։ Իսկ կյանքի նպատակն ինքնարտահայտումն է, մեր էությունն ամբողջությամբ դրսևորելն է, այն է, ինչի համար ապրում ենք: Նժդեհն ասում էր. «Չկա ավելի զարհուրելի բան, քան աննպատակ գոյությունը։ Հանցանք է դա, մահացու հանցանք»։

Ապրում ես մի երկրում, որտեղ իշխանավորները հանուն փառքի ու շահի պատրաստ են հայրենիքն ուրանալ, պետությունդ կործանման տանել, սեփական ժողովրդից երես թեքել, այդքան անարգանք, ատելություն ու անպատվություն հանդուրժել, տասնյակ հազարավոր մարդկանց տնավեր անել, գաղթական դարձնել ու հայրենիքի անբուժելի կարոտը նրանց սրտում թողնել, այդքան մարդկային ու տարածքային կորուստներ, վիշտ ու արցունք պատճառել, անվտանգությունն ու պետական ինստիտուտները կազմաքանդել, պետական խորհրդանիշերը պղծել, ազգային արժեքները խեղաթյուրել, ազգային ինքնությունը զիջել և այդքանից հետո դեռ ժողովրդի մի մեծ զանգվածի ներողամտությանն ու հանդուժողականությանն արժանանալ։ Արժե՞ր, արդյոք, հանուն ինչ-որ բանի, թեկուզ աշխարհակալ փառքի կամ ամենամեծ շահի, այդպիսի խելակորույս քայլի գնալ՝ դժոխքի միջով անցնել, մեր ու մեր նախնիների պայքարը, տառապանքն ու զրկանքները, հերոսների թափած արյունը դարձնել հանուն ոչնչի, նախնիների ու ապագա սերունդների առաջ այդքան մեծ մեղք գործել ու արժանանալ պատմության ու Աստծո դաժան պատժին, սերունդների համար չարագործի անուն ու անեծք թողնել։ Իսկ հայրենիքի ուրացումն անգամ թշնամին, անգամ կուրորեն սիրող մայրը չի ներում։ Հուլիոս Կեսարն է ասել. «Սիրում են դավաճանությունը, սակայն ոչ դավաճաններին»։

Այս իշխանությունները 6 տարի առաջ ունեին հայության մի հոծ հատվածի վստահությունը, ինչին շատերը կերազեին։ Նրանք կարող էին հայ ժողովրդի ոսկե դարը կառուցել։ Իրենց նկատմամբ այդ մեծ սերը բավարար էր հրաշքներ գործելու, սարեր շուռ տալու համար, բայց, ցավոք, ի չարս օգտագործեցին այդ հավատն ու վստահությունը՝ մոլորեցրին ու խաբեցին մարդկանց կեղծ ու ժողովրդահաճո կարգախոսներով։ Հիմա իրենց պատճառով հայը աշխարհի բոլոր անկյուններում գլխիկոր է ման գալիս, հային շատերը որպես պարտվողի են ընկալում։ Ոչ հեռու ապագայում պատմությունը կփաստի, որ այս իշխանությունների կառավարման տարիները հայ ժողովրդի ամենաամոթալ ի, նվաստացուցիչ ու խայտառակ ժամանակաշրջանն է եղել, երեքհազարամյա Արցախի հայաթափումն է եղել։ Ամեն ինչ անցողիկ է՝ մարդու կյանքը, փառքը, հարստությունը, վայելքները. մնայունն ու բարձրագույն արժեքը հայրենիքն է, պատիվն է։

Ամենացավալին այն է, երբ կորցնելուց հետո ոչինչ չես ունենում կորցնելու, երբ աշխարհը փուլ է գալիս գլխիդ, երբ ապրելդ, երեխա ծնելդ, տուն կառուցելդ չի գալիս, երբ մեջքդ ջարդվում է, թևերդ կոտրվում են, կյանքդ դառնում է անբովանդակ ու անիմաստ։ Պարտություն, կորուստ, սխալվել, խաբվել, մոլորվել, վախ, անգամ ստրկություն ու դավաճանություն. սրանք գուցե մարդու բնույթին բնորոշ վիճակներ են: Սակայն նորմալ չէ պարտության ու կորստի, ստրկամտության ու ստրուկի կապանքների հետ հաշտվելը, անընդհատ նույն սխալները կրկնելը, սխալներից դասեր չքաղելը, վախն ու մոլորությունը չցրելը, դավաճանությունը հանդուրժելը։ Չկա մի իրավիճակ, երբ հնարավոր չլինի վերածնվել, որում կյանքը մեզ հնարավորություն չտա իմաստ գտնելու, պայքարելու, և չկա մարդ, որի համար կյանքը պատրաստ չլինի մատուցել անակնկալներ։ Պարզապես չպետք է կորցնել հավատն ու համբերատարությունը, իսկ հավատքը, համբերատարությունը մարդկային կյանքի իմաստությունն են։

Հիմա հայ ժողովրդին անհրաժեշտ է նախ և առաջ իրեն պատած անճարության ու խեղճության զգացումը հաղթահարել, իր միջի ստրուկին սպանել, իշխանությունների կողմից իրեն մատուցվող վախի, պատերազմի ու մահվան սարսափը ցրել, խաղաղության դարաշրջանի խաբկանքներից ու անիրատեսական երևակայություններից ձերբազատվել։ Այդ թույլերն ու անսկզբունք մարդիկ են իրականությունը համարում անիրատեսական և ապրում երևակայությունների աշխարհում՝ պատկերացնելով իրենց ցանկությունների կատարումը։ Ուժեղ անհատականությունն իրականություն է դարձնում այդ ցանկությունները: Վերածնվելու բանաձևն էլ պայքարի, զոհաբերության, հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո, նվիրվածության, համերաշխության, աշխատանքի և մաքառումների, Աստծո հանդեպ ճշմարիտ հավատքի մեջ պետք է փնտրել։ Ժողովուրդների կյանքը չընդհատվող պայքար է, լի արյունալի պատերազմներով՝ հանուն իրական հայրենիք ունենալու և հանուն իրական ազատության ու արժանապատվության։ Իսկ պայքարել նշանակում է ապրել. միայն սերը, պայքարը, աշխատանքն ու կամքը կարող են ազատություն ու փառք բերել ազգերին ու երկրներին:

Պատմության մեջ ժողովուրդները պարտվել, անհաջողությունների են մատնվել առաջին հերթին պայքարելու և հաղթելու կամքի բացակայության պատճառով։ Միայն պայքարելու կամքը կարող է ցրել հուսահատությունը, վախը, անվճռականությունն ու խավարը։ Հիմա՝ հայրենիքի ու պետության համար այս օրհասական պահին, ժամանակն է, որ ասպարեզ դուրս գա այն իմաստուն ու անձնազոհ անհատը, ով պատրաստ է իր կյանքը ուխտագնացություն դարձնել ու խաչվել, մոմի նման վառվել ու հանգչել իր ազգի փրկության համար և պատմական առաքելություն ստանձնել՝ հակադրվելով այս հայրենադավ իշխանությունների կործանարար քաղաքականությանն ու դիմադրելով միջակ մտքեր, գորշություն ու խավար երկրպագողների կատաղի հակադրությանը:

Մեկը, ով կարող է հավատ, համերաշխություն ու միասնություն բերել, արժանապատվորեն և անկեղծորեն առաջնորդել ժողովրդին և պատասխանատվություն ստանձնել նրա համար։ Հիմա մեզ մնում է, առանց ժամանակ կորցնելու, համախմբվել ազգային շահերով առաջնորդվող հայրենասեր, արժանապատիվ ու գիտակից ուժերի շուրջ, Եկեղեցու շուրջ, իսկ այդ ենթադրյալ ու ցանկալի առաջնորդն անպայման ի հայտ կգա։ Հուսադրող է, որ արդեն նշմարվում են համախմբման, քաղաքական ու քաղաքացիական ակտիվության դրսևորման գործընթացներ։ Ժամանակը ցույց է տվել, որ երբ համախմբվել ենք, հույսներս մեր վրա ենք դրել, անպայման ունեցել ենք հաղթանակներ։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում