Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Economy

Տնտեսական աճի նվազման մռայլ պատկերն ու ռսիկի գործոնները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականի ցուցանիշների համեմատ՝ անցած տարի տնտեսական աճի դինամիկայի նվազումն ակնհայտ է։ Եվ եթե նկատի ենք առնում, որ 2022 թվականին գրանցված 14,2 % աճի համեմատությամբ 2023 թվականը փակվեց ընդամենը 9,4 % ցուցանիշով, ապա գործ ունենք 4,8 %-ի չափով անկման հետ, ինչը լուրջ ցուցանիշ է։ Ընդ որում, աճի միտումների նվազումն առավել ցայտուն է հատկապես անցյալ տարվա երկրորդ եռամսյակից։

Սպասվում է, որ այս տարի ևս նվազման այս միտումը կպահպանվի։ Պատահական չէ, որ մասնագիտացված կառույցները հիմնականում ոչ լավատեսական գնահատականներ են հնչեցնում ՀՀ տնտեսական աճի տեմպերի դինամիկայի հետ կապված։ Օրինակ՝ Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում է համեմատաբար ցածր՝ 6,1 տոկոս տնտեսական աճ այն պայմաններում, երբ 2024 թվականի բյուջեի հիմքում դրված է 7 տոկոս տնտեսական աճի մասին կանխատեսումը։ Իսկ ահա «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ, 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6 %։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ էլ այս տարի Հայաստանը 5 % աճ կարձանագրի։ Առավել վատատեսական է Համաշխարհային բանկի կանխատեսումը։ Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, թե 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի ընդամենը 4,7 %։

Փորձագետների գնահատմամբ, ՀՀ տնտեսության մեջ նկատվող տեղաշարժերը կապված են հիմնականում աշխարհաքաղաքական գործոններով։ Ու ինչպես արտաքին ազդակներով պայմանավորված տեղի ունեցավ խոշոր կապիտալի ներհոսք դեպի Հայաստան, ապա այդպես էլ կապիտալի արտահոսք է նկատվում։ Անցյալ տարի ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է շուրջ 2,23 տրիլիոն դրամ՝ 2 %-ով ավելի 2022թ. ցուցանիշից։ Բայց 2023 թվականին արտերկիր է փոխանցվել 1,6 տրիլիոն դրամ, ինչը 44 %-ով ավելի է 2022 թվականին արտերկիր փոխանցված գումարից։ Կապիտալի արտահոսքի արագացումը որոշ չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուս ռելոկանտների մի ստվար հատվածը, որ Հայաստան էր տեղափոխվել ու նույնիսկ ընկերություններ գրանցել, նախընտրում է հեռանալ այլ երկիր կամ վերադառնալ Ռուսաստան։

Մյուս կողմից էլ՝ ստացվում է այնպես, որ 2022 թվականից սկսած Հայաստան ներհոսած խոշոր կապիտալը այդպես էլ չի ռեալիզացվում մեր տնտեսության մեջ և չի դառնում տնտեսական արդյունք։ Այդ գումարներն ինչպես մտնում են մեր երկիր, նույն կերպ էլ դուրս են գալիս, քանի որ չկա արտադրության և ծառայությունների համապատասխան բազա, որը կապահովի այդ կապիտալի վերարտադրությունը։ Ու եթե արտերկրից փոխանցվող գումարների ծավալը նվազի, ապա մեր տնտեսությունը դրանից լուրջ հարված կստանա։ Օրինակ՝ այս տարի կանխատեսվում է Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի թուլացում, ինչն էլ դիտարկվում է տնտեսական աճի դանդաղելու պատճառներից մեկը։

Չկան նաև դրական ազդակներ ներդրողների համար, որոնք կարող են գումարներ ներդնել ՀՀ տնտեսության մեջ։ Խնդիրն այն է, որ ՀՀ տնտեսական աճը՝ արտաքին գործոններից կախված, պղպջակի է նմանվում, որը ցանկացած պահի կարող է պայթել ու փոխվել անկման, իսկ ներդրողներն առաջին հերթին գնահատում են Հայաստանում տնտեսական անկայունության ու ռիսկայնության աստիճանը։

Հայաստանի տնտեսության համար ռիսկայնության մեծացման գործոն են նաև պետական պարտքի խոշոր ծավալները։ Ու չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը ժամանակին կոշտ քննադատության էին ենթարկում պետական պարտքի ավելացման քաղաքականությունը, իրենք ուղղակի սկսել են մեկը մյուսի հետևից ռեկորդներ գրանցել այս ուղղությամբ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,845 մլրդ դոլար: 2023 թվականի սկզբից պետական պարտքն աճել է 1,21 մլրդ դոլարով կամ 11,35 %-ով։ Հատկանշական է, որ միայն 2023 թվականի դեկտեմբերի ընթացքում ՀՀ պետական պարտքն աճել է 638,1 մլն դոլարով, ինչն ահռելի գումար է մեկ ամսվա կտրվածքով։

Ու եթե ավելացումը նույն տեմպերով շարունակվի, ապա էական բարդություններ ենք ունենալու պետական պարտքի կառավարման հետ կապված։ Պետական պարտքի առկա չափերը այսօր իսկ հեռանկարային առումով լուրջ բեռ են ստեղծում քաղաքացիների ու տնտեսվարողների ուսերին՝ խոչընդոտելով տնտեսական զարգացումը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում