Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի թվում 10-ամյա երեխա կա. (Ֆոտո)
Armlur.am-ը գրում է.
Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների թվում 10 տարեկան աղջիկ երեխա կա: ArmLur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով` զոհվել են «Օպել» մակնիշի մեքենայում գտնվող երկու հոգի, ովքեր պապ ու թոռ են: Իսկ մյուս՝ «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայում եղած ամուսիններն ու նրանց մանկահասակ երեխան տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Երեխայի վիճակը բավարար է, իսկ ծնողներինը՝ ծանր:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում