Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Politics

Պարտությամբ ու զիջումներով ձեռք բերված խաղաղություն լինում է միայն հեքիաթներում ու պատրանքներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անհրաժեշտ է, որ Հայաստանը բացարձակապես կործանվի քաղաքականապես և նյութապես։ ...Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե Հայաստանից հեռանալուն, այլ հայերին մոլորեցնելուն և Եվրոպայի հանդեպ խաղաղասեր երևալուն։ Առաջին հերթին անհրաժեշտ է զորացրել հայկական բանակը և առգրավել նրա զենքերը՝ դրանով իսկ կանխելով նրա ռազմական կառուցվածքի վերականգնումը։ Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական վերահսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքում և այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանի հետ կապող բոլոր ճանապարհները։ Վերոհիշյալ նպատակին պետք է հասնել թաքնված ու փափուկ ճանապարհով, թե՛ խաղաղության պայմանագրի տեքստում, թե՛ դրանից բխող գործողություններում՝ հայության աչքում միշտ խաղաղասեր երևալու պայմանով»։

Թվում է՝ այս օրերի ադրբեջանական կամ թուրքական որևէ գործիչ է գրել այս տողերը: Սակայն սա Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը գրել է 1918 թվականին: Ավելի քան 100 տարի առաջ... Այս տողերի իմաստն ու նպատակն այսօր էլ չեն փոխվել թուրք-ադրբեջանական տանդեմի համար, այս տողերը լրացուցիչ անգամ ցույց են տալիս թուրքերի իրական դեմքն ու ծրագրերը։ Թուրքը կարող է իր շահի համար խորամանկություն, քծնանք բանեցնել, ժամանակավոր զիջումների գնալ, խոստումներ տալ, բայց պետք է լավ իմանալ, որ նրա միտքը, գիտակցությունն ու հոգեբանությունը հիմնված են այլ ժողովուրդներին խաբելու ու շահագործելու վրա։ Եվ այսքանից հետո դեռ կան մարդիկ, որոնք միամտորեն հավատում են ադրբեջանաթուրքական տանդեմի հետ Հայաստանի այս իշխանությունների ավետած «խաղաղության դարաշրջանին» ու «խաղաղության խաչմերուկին»: Ո՞ւմ հետ ենք գնում խաղաղության: Նրանց հետ, որոնց ազգային ռազմավարական նպատակներից է Հայաստանի կործանումն ու հային բնաջնջելը։

Նրանց հետ, որոնք ծնված չեն խաղաղ գոյակցելու համար, անհուսալի գործընկեր են և պատմության ընթացքում երբևէ չեն պահել իրենց խոստումն ու պայմանավորվածությունը, որոնց խղճին է ծանրացած մի քանի ազգերի ցեղասպանությունը, որոնք ստեղծված են դաժանորեն սպանելու, ավերելու, նվաստացնելու, խաբելու, նվաճելու, կեղեքելու, թալանելու, ուրիշինը խլելու, օջախ, գերեզման ու եկեղեցի պղծելու համար: Խաղաղությունն, անշուշտ, բոլոր ժամանակներում եղել է մարդկության ամենաբաղձալի երազանքը, ամենահաճո ու ցանկալի երևույթը։ Չէ՞ որ խաղաղության պայմաններում միայն մարդը կարող է ապրել ներդաշնակ ներաշխարհով, լիարժեք երջանիկ լինել, զբաղվել ստեղծագործ աշխատանքով, զարգացնել տնտեսությունը, մշակույթն ու գիտությունը։ Բոլոր հրեշավոր ու խելագար երևույթներից պատերազմն անկասկած ամենա-ամենան է, ամենադաժան աղետն է, որը կարող է տառապանք պատճառել մարդկությանը։ Սակայն միայն անսկզբունք և թույլ մտածող մարդիկ կարող են հավատալ, որ առանց պայքարի կամքի ու առանց պատերազմի պատրաստ լինելու հնարավոր է խաղաղություն ունենալ:

Պատրանք ու ինքնախաբեություն են բոլոր տեսակի պայմանագրերը, բարոյական ու միջազգային նորմերը, երաշխիքներն ու խոստումները, եթե երկիրդ չունի բավարար ռազմական հզորություն ու ազդեցիկ դաշնակիցներ, եթե իշխանություններդ նվիրյալներ չեն, եթե ժողովուրդը պատրաստ չէ իր կյանքի գնով պաշտպանել իր հայրենիքն ու պետականությունը։ Բավական է իշխանությունը պահելու համար մարդկանց պատերազմի ու մահվան սարսափով ահաբեկել, օգտվել ժողովրդի մոլորված վիճակից ու պայքարելու կամքը նրա մեջ սպանել։ Բավական է խաբել սեփական ժողովրդին, սեփական երկիրը կործանման տանել փսևդոխաղաղության և փսևդոժողովրդավարության կեղծ, շինծու, անիրատեսական ու ոչինչ չարժեցող օրակարգերով և ականջահաճո խոստումներով։ Դա էժանագին դեմագոգիա է, ավանտյուրա, դա դավադրություն է սեփական ազգի ու պետության նկատմամբ։ Մարդկության պատմությանը հայտնի չէ խաղաղության այլ միջոց, քան պատերազմում հաղթելն է, պատերազմին մշտապես պատրաստ լինելն է, քան պայքարելու կամք ունենալն է։

Այնինչ, Հայաստանի իշխանությունները արցախյան պատերազմից հետո 3 տարվա ընթացքում գրեթե ոչինչ չեն արել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար։ Ինչքան կարելի է դասեր չքաղել պատմությունից, ինչքան կարելի է հավատալ ու խաբվել, խաբվել ու նորից հավատալ, կառուցել ու օտարին թողնել, երեխա ծնել, մեծացնել ու թուրքին մատաղ անել, հույսներս օտարի հետ կապել, օտար ափերում փնտրել հայի երջանկությունը։ Արցախյան 44-օրյա պատերազմը թուրքական հայակործան ծրագրի մաս էր, որի վերջնանպատակը ոչ միայն Արցախի զավթումն ու հայաթափումն էր, այլև հայ ժողովրդի մեջ սարսափի ու վախի համատարած մթնոլորտի ստեղծումը, հայի ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ջախջախելը, ընդվզելու դիմադրողականությունը, ըմբոստությունը կոտրելը, հայի ողնաշարը, նրա անկոտրում ոգին ջարդելը, որպեսզի երբևէ այլևս չմտածի պայքարի մասին, նաև երկրում այնպիսի անելանելի ու անօգնական մթնոլորտի ստեղծումն էր, որտեղ լռությամբ կտանեն ստրկությունը, հայրենիքի կորուստը, դավաճանությունն ու պարտությունը, որտեղ երբևէ մտքի ծայրով անգամ չեն մտածի իշխանափոխության ու ռևանշիզմի մասին, ազատության ու անկախ պետականության մասին և կհամակերպվեն ստրկության, թրքահպատակության ու ցանկացած զիջման հետ։ Ու սրան, ցավոք, նպաստում են նաև օրվա իշխանությունները:

Պարտությամբ ու զիջումներով ձեռք բերված խաղաղություն լինում է միայն հեքիաթներում և երազներում, ամբողջովին տեղահանված տարածքներում կամ գերեզմանոցներում։ Ազգերը, ժողովուրդներն իրենց գոյատևման ընթացքում մշտապես կանգնած են լինում երկընտրանքի առաջ: Ընտրություն՝ պայքարի և ստրկության միջև: Ընտրելով պայքարը՝ հնարավորություն են ունենում ձեռք բերել անկախություն, ազատություն ու խաղաղություն, իսկ վատագույն դեպքում՝ արժանապատիվ մահ: Ընտրելով ստրկությունը՝ ստանում են և՛ պատերազմ, և՛ նվաստացուցիչ ու ծնկաչոք մահ: Այնինչ, պատերազմն ու մահն այդքան սարսափելի չեն, որքան նվաստ ու խղճուկ կյանքով ապրելը, որքան թշնամուդ կողմից ողորմություն տրված ստրկությունը։ Սարսափելին այն է, երբ դու կենդանի ես, սակայն ներսդ ամեն ինչ մեռած է՝ սիրտդ, հոգիդ, արժանապատվությունդ ու ինքնությունդ։ Արդեն երեք տարուց ավելի է անցել 44-օրյա պատերազմից, պետք է վերջապես զարթնել այս դաժան նիրհից, դուրս գալ այս մոլորությունից։ Եթե հիմա էլ չսթափվենք, հետո շատ ուշ կլինի, պետականության ու հայրենիքի կորուստը գնալով ավելի հավանական է դառնում։

Հիմա միայն բարոյական սկզբունքների առկայությունը, մեր նախնիների ու դեռ չծնված սերունդների առջև պատասխանատվությունը, ազգի մեծերի, հերոսների անձնական օրինակը, համազգային համերաշխությունը, նվիրյալների ու իմաստունների շուրջ համախմբումը կարող է երաշխավորել մեր ապագան։ Մենք՝ հայերս, մեկընդմիշտ պետք է իմանանք, որ հայ լինելը պատիվ է, Աստծո բարեհաճություն է, իսկ հայ մնալն էլ պայքար է ու մաքառում։ Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Ծաղիկը, որ ծաղիկ է, խոտը, որ խոտ է, էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի...»։ Իսկ հայ ժողովուրդն ու հայ զինվորը պատմության բոլոր ժամանակներում աչքի են ընկել առանձնակի բարձր մարդկային որակներով՝ արժանապատվությամբ, խիզախությամբ ու պայքարելու աննկուն կամքով։ Այս անտարբերության, մոլորության ու անսկզբունքայնության պայմաններում Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը, եթե անհետաձգելի քայլեր չձեռնարկենք ու խոհեմ չլինենք:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում