Շուրջ երեք տասնամյակ ԶՊՄԿ-ում աշխատող Սերժիկ Ղազարյանը տարիների փորձառությունը փոխանցում է երիտասարդներին
Սերժիկ Ղազարյանը ԶՊՄԿ-ում աշխատում է 1995 թվականից, մեխանիկական արտադրամասի ձուլման տեղամասի հալող է:
Մասնագիտությունը սովորել է տեղամասի հմուտ վարպետ Վլադիկ Ղահրամանյանից:Այժմ արդեն շուրջ երեք տասնյակ տարիների փորձառությունը փոխանցում է երիտասարդներին։ Աշխատանքային անվտանգությունը, զգոնությունն առաջնային պայմաններն են վարպետի համար։Սերժիկ Ղազարյանի երեք որդիները ևս, կոմբինատի աշխատակիցներ են, ընտանեկան քննարկումները հաճախ նաև մասնագիտական թեմաների շուրջ են ծավալվում։