Նոր մանրամասներ Տավուշի մարզում այրված ավտոմեքենայում հայտնաբերված մոխրացած զինծառայողի դեպքից. նրան սպանել է զինակիցը ու դին այրել
Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ Սամվել Ասատրյան/, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ / գլխավոր վարչության /վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյան/, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության /վարչության պետ Գրիգոր Գրիգորյան/, Ոստիկանության Բերդի բաժնի /բաժնի պետ Գարիկ Դալլաքյան/ գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Պն Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի կայազորային բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչության 6-րդ Կայազորային քննչական բաժնի /բաժնի պետ Պերճ Այվազյան, տեղակալ Կառլեն Աբազյան/ ծառայողները հսկայածավալ աշխատանքներ կատարելով և ստացված օպերատիվ տեղեկությունները բազմակողմանի ուսումնասիրելով՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն են բերման ենթարկել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Արթուր Լալայանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, վերջինս կասկածվում է համագյուղացի, պայմանագրային զինծառայող, 32-ամյա Վարդան Գրիգորյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին այրելու մեջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում