Բախվել են ՎԱԶ 21099-ն ու Opel Combo-ն. վերջինը կոտրել է գազախողովակն ու կողաշրջվել. վարորդը հիվանդանոցում մահացել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում «Ադանա» ռեստորանի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Հ.-ի վարած Opel Combo մակնիշի և 23-ամյա Գոռ Վ.-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա գազատար խողովակնի հենասյուներին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով Opel-ի վարրդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արտաշատի տարածքային տեղամասի վթարավերականգնողական խումբը ու արդեն ինչքան ժամանակ է՝ աշխատանքներ են տանում՝ վթարն ու գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է:
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։